Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(չհաշված սույն նամակը)։ «Ես թափառում էի» գրելով Թումանյանը նկատի ունի, որ 1905 թ. նոյեմբերի 23-ի՝ Թիֆլիսի հայ-թուրքական ընդհարումներից հետո (հավանաբար 24-ին, 25-ին), երբ փակվում են ուսումնական հաստատությունները, մի կողմից՝ ընտանիքը վերահաս վտանգից փրկելու, մյուս կողմից՝ Լոռիում և շրջակայքում կոտորածները կանխելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվում է հայրենի Լոռի։ Դուստրը՝ Աշխենն է կարել հոր միշտ բարձր պահած խաղաղության դրոշը (տե՛ս ԹԹ, ՄՄ, № 1096, նամակին կցված Աշխեն Թումանյանի հուշերը)։ Թիֆլիսում կյանքը համեմատաբար կայունանալուց հետո Աշխեն և Մուշեղ Թումանյանները 1906 թ. փետրվարին, կինը՝ Օլգա Թումանյանը, մյուս երեխաների հետ մարտին վերադառնում են Թիֆլիս, իսկ բանաստեղծը շարունակում է իր «թափառումները» մինչև 1906 թ. ամառվա վերջը։

2 Ազգամիջյան կռիվների միջոցին Թումանյանը Լոռիում և շրջակայքում ոչ պաշտոնական ձևով (տարերայնորեն, ժողովրդի կողմից) ստացել էր «գեներալ գուբերնատորի» կոչում։ Ինչպես այդ կոչումը, այնպես էլ Թումանյանի ողջ գործունեությունը, բնականաբար, դուր չէր գալիս Թիֆլիսի ժանդարմական վարչության գործակալներին։ Գործողությունների վայրերից Թիֆլիս ուղարկված գաղտնի գրություններից մեկում՝ գրված 1906 թ. մայիսի 18-ին, բանաստեղծի մասին կան այսպիսի տողեր. «Լոռու շրջանում նա կարծես «գեներալ գուբերնատոր» է. նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը և ոստիկանությունը։ Նա շրջում է գյուղերում և դատ ու դատաստան տեսնում, տուգանում գյուղերը․․․ մինչև 500 ռ. ․․․»։

Այս և նման նյութերը Թումանյանի մասին ըստ պատկանելվույն ուղարկում էր մի գաղտնի գործակալ «Շմակով» կեղծ անունով, որի ստորագրությունը հաճախ է երևում ժանդարմական վարչության դիվանի գրություններում։ Նրա ազգային պատկանելությունը անհնար է որոշել. մի բան պարզ է, որ մատնիչը, քայլ առ քայլ հետևելով Թումանյանի գործունեությանը, ստեղծել և ոստիկանությանն է ուղարկել այնպիսի փաստերով նյութեր, որ հնարավոր դառնա պատեհ առիթով բանաստեղծին հռչակել տեռորիստ և ենթակա բանտարկության ու դատի։

Թումանյանի ազատ գործելակերպը պատճառաբանելու, նրա վրա ստեղծած սուտ մեղադրանքները համոզիչ դարձնելու համար մատնիչը բանաստեղծին համախոհ է դարձնում Ղազախ-Բորչալուի գավառապետերին, նրանց – օգնականներին, հայտնելով, թե հիշյալ պաշտոնյաները կաշառված են Թումանյանից (տե՛ս ԹԹ, ՓԲ, № 48 — 51, 54. ոստիկանության գրությունները ռուսերեն են)։

3 Տե՛ս № 1 ծանոթագրությունը։

4 Ըստ երևույթին, բանաստեղծի անակնկալ Թիֆլիս մեկնելը կապվում է Կովկասի փոխարքայի՝ ոստիկանական գործերի գծով օգնական Շիրինկինի այդ կարգադրության հետ, որի հիմքը «Շմակովի» մատնություններն էին