Տպագրվում է առաջին անգամ։
1 Հատկապես «Լուսաբերի» Ա տարվա համար բանաստեղծը գրել է ավելի քան 20 ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններ և արձակ գրվածքներ, այդ թվում՝ «Աշնան վերջը», «Կույր աշուղը», «Ամպն ու սարը», «Կատու», «Գրիչ», «Շունը», «Ուլունք», «Վարդը» և այլն։
19. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս — Դսեղ
(էջ 28)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1097։
Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Մանգլիսում գտնվելու փաստով և բովանդակությամբ։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Պահպանվել է միայն Նվարդի՝ 1907 թ. հուլիսի 5-ի նամակը (ԹԹ, № 2922)։
2 Նկատի ունի իր՝ հուլիսի 3-ի բացիկը և դստեր՝ Սեդայի, դիմանկարը։
3 Տե՛ս նամակի № 3 ծանոթագրությունը։
4 Նկատի ունի «Լուսաբերի» տպագրությունը։
5 Լևոնը՝ Շանթն է, Ջավոն (Ջավահիր)՝ նրա կինը։
20. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս-Դսեղ
(էջ 29)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1232։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Հիշատակված նամակները Թումանյանի թանգարանային հավաքածուներում չկան։
2 Նկատի ունի իր նորածին դստերը՝ Թամարին։
3 Բժիշկ Աբ․ Զարգարյանն է (տե՛ս № 17 նամակի № 3 ծանոթագրությունը)։