նույն թվականի մարտի 13-ի, Թաղիանոսյանի մարտի 24-ի և 26-ի նամակները, որոնց մեջ հիշյալ պոեմների մասին որևէ ակնարկ չկա (ԳԱԹ, Թֆ, № 1143, Թֆ, ց 2, № 333, Թֆ, № 1127)»
Տեր-Անդրեասյանի՝ 1907 թ. նոյեմբերի 26֊ի նամակում բավական մանրամասն դիտողություններ կան «Մծիրիի» թարգմանության մասին (ԳԱԹ, Թֆ, № 4127)։
32. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Թիֆլիս—Ղազարապատ
(էջ 41)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 333։
Տարեթիվը որոշվում է բովանդակությամբ, Ավ. Իսահակյանի՝ 1908 թ. հունիսի 20-ի նամակով, որի պատասխանը Թումանյանի այս նամակն է։
Տպագրվել Է Եժ V, 313։
1 Լեոն և Ավ. Ահարոնյանը Եվրոպա մեկնեցին 1908 թ. հունիսին։ Երեք-չորս ամսվա ընթացքում բանաստեղծը կորցնում Է երկրորդ առիթը Եվրոպա մեկնելու (տե՛ս № 31 նամակը)։
2 Այդ այցելությունից հետո՝ 1908 թ. օգոստոսի ՅՕ-ին Մուրացանը վախճանվել Է։
33. ՕԼԳԱ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս-Դսեղ
(էջ 43)
Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում ԳԱԹ, Թֆ, ց3, № 87: Անթվակիր Է, տարեթիվը որոշվում Է Լևոյի և Ավ. Ահարոնյանի արտասահման մեկնելու փաստով։
Տպագրվում Է առաջին անգամ։
1 Խոսքը վերաբերում Է Շուշանիկ Մաճկալյանի՝ Շուլավերի առանձնատանը տեղի ունեցած գողությանը։ Հիշատակված տերտերը Հովհ. քահ. Մարտիրոսյանն Է (Շուշանիկ Մաճկալյանի ամուսինը)։
2 «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տպագրությունն Է։
3 Նկատի ունի Ավ. Ահարոնյանի՝ 1908 թ. հուլիսի 6-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 225)։ Շանթի այդ օրերին գրած նամակը չի պահպանվել։
4 1908 թ. հուլիսի 2-ից «Վտակի» հրատարակությունը պաշտոնապես