Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արգելվում է: Նույն թերթը հուլիսի 6-ից սկսել է հրատարակվել «Զանգակ» անունով։ Թերևս որդիների ուղարկած հիշյալ նամակը ստացել է «Զանգակի» խմբագրությունը (անհայտ)։

34. Աշխեն Թումանյանին

Թիֆլիս-Դսեղ

(էջ 45)

Հուլիսի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1098։ Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է ըստ հուլիսի 12-ի և այս նամակների համեմատության Աշխեն Թումանյանի՝ հուլիսի 17, 18-ի նամակի բովանդակության (բանաստեղծի այս նամակը պատասխանն է Աշխենի հիշված նամակի, տե՛ս № 1, 2, 3 ծանոթագրությունները)։

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Նկատի ունի դստեր՝ գիմնազիայի 8-րդ դասարանում կրթությունը շարունակելու մտադրությունը։

2 Խոսքը վերաբերում Է Աշխեն Թումանյանի հորեղբոր՝ Ռոստոմի ձին կորցնելու պատմությանը։

3 Նկատի ունի նույն նամակում Աշխենի արած տառասխալները (ԹԹ, № 1227)։

4 Խոսքը վերաբերում Է Հովհ. քահ. Մարտիրոսյանին (նամակը չի պահպանվել)։

5 Նկատի ունի Նիկոլ Աղբալյանի գրախոսականը (ստորագրված է Ն. Ա.), որը վեր Էր հանել «Լուսաբեր» դասագրքի բազմակողմանի արԺանիքները՝ լեզուն, ազգային և ժոդովրդային ոգին, նյութերի ընտրությունը, մանկավարժական և բանաստեղծական արժեքը։ «Չկա ոչ մի աղոթք, ոչ մի նախապաշարում, — գրում Է հեղինակը։ — Մանուկը դիտվում Է իբրև բնության մի ծաղիկ, որի վրա պետք է գուրգուրալ և պահել մեղմ լույսի մեջ: …Այս դասագիրքը մեծ ապագա ունի. …նրանով կարելի է ավանդել մաքուր և հարազատ հայ լեզու, դասը սովորեցնել խաղ ու պարով, վառել հետաքրքրությունը և կրթել նրա զգացումներն ու ճաշակը» (Զ, 1908, № 9. գրախոսականի տպագրության օրը՝ հուլիսի 16, ևս ճշտում է բանաստեղծի նամակի թվագրության որոշված մոտավոր ժամանակը)։

6 Ինչպես պարզվում է Թումանյանին ուղղված Իսահակյանի՝ 1908 թ. հունիսի 20-ի նամակից, Մուշեղը, Աշխենը, խոստացել Էին մեկնել Ղազարապատ, այնտեղից նրա ուղեկցությամբ՝ Անի։ Այդ մտադրությունը չի իրականացել։

Բանաստեղծի դստերը՝ Նունիկին (Նվարդին), գրած նամակը չի պահպանվում։