Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Տե՛ս № 1 նամակի № 1 ծանոթագրությունը և 1905 թ. նոյեմբերի 29-ին Թիֆլիսի կայարանապետի միջոցով Խրիմյան Հայրիկին ուղղված հեռագրի ծանոթագրությունը։

3 № 9 նամակից հայտնի է, որ այդ միջոցին բանաստեղծը կարևոր գործով եկել էր Թիֆլիս։ Նույն տեղում գրում է, որ կարգադրված է իրեն ձերբակալել։ Հնարավոր է, որ Լոռուց Թիֆլիս Թումանյանի մեկնելը կապված է եղել իրեն վերագրվող մտացածին մեղադրանքները հերքելու հետ։ № 13 նամակում ևս տեղեկություն կա բանաստեղծի՝ Թիֆլիս մեկնելու մասին։

Սույն գրավոր ցուցմունքում բանաստեղծը կամ դիտավորյալ խուսափել է հիշեցնելու իրեն վերագրված նախկին մեղադրանքները, կամենալով շեղել ժանդարմական պաշտոնյայի ուշադրությունը 1906 թ. իր Թիֆլիսի հետ ունեցած շփման մասին, կամ, պարզապես, մոռացել է կարճ ժամանակով երկու, երեք անգամ (գուցե և ավելի) Լոռուց Թիֆլիս մեկնելն ու վերադառնալը։

4 Նկատի ունի իր ձեռքով գրած «Լոռեցիների կոչը» (բերվում է լա.։ ԱՀ 6, 145—146)։

5 Խոսքը վերաբերում է Ն. Կ. Ռեզանովին։

6 Տե՛ս 1905 թ. նոյեմբերի 29-ի հեռագիրը և ծանոթագրությունը։

7 Հիշատակված փաստաթղթերն անհայտ են։

8 «Վերքի» հրատարակության 50-ամյակը լրացավ 1908 թ․։ Նույն թվականի հունիսին տպագրված «Հայոց գրականության 50-ամյակը» հոդվածում (Վտ, 1908, № 119, ԱՀ 6, 158—159) Թումանյանը կոչ էր անում հոբելյանը առիթ դարձնելով՝ ձեռնարկել նոր գործերի, ինչպես գրականության, այնպես էլ հայ մշակույթի ասպարեզում ընդհանրապես։ Այդ հոբելյանի առիթով է բանաստեղծը սկսել վեպին նվիրված իր ստվարածավալ ուսումնասիրությունը՝ «Երևանի կռիվը և Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» իբրև պատմություն», «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և 1825 թ. ռուս-պարսկական պատերազմը», «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և ռուսաց զինվորական տարեգրությունը», «Երևանի առումը և հայոց պատմությունը» վերնագրերով (անավարտ է, առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 253—321, ապա՝ ԱՀ 8, 97—234)։