Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ անմեղությունը, խանգարված առողջությունը, մեծ ընտանիքիս անապահով վիճակը, որին նեցուկ է միայն իմ գրիչը և, վերջապես, բացարձակապես անմեղ աշակերտ որդուս կալանքը բանտում ստիպում են ինձ անհանգստացնել Ձեր Պայծառափայլությանը։

Կցելով վերը նշված իմ երեք ցուցմունքների պատճենները[1], խոնարհաբար խնդրում եմ Ձեր բարձր հովանավորությունը, որպեսզի ես էլ դատապարտված չլինեմ կրելու այն դժբախտների ճակատագիրը, որոնք բանտում նստում են երկար ամիսներ, ավելի, քան շատ գողեր ու ավազակներ, և ժամկետն անցնելուց հետո ազատվում են որպես անմեղներ, թյուրիմացության զոհեր, այն ինչին ես վկա եղա կալանքի ընթացքում[2]։

Հովհաննես Թումանյան

Տոմս № 2499
1909 թ., հունվարի 24,
Մետեխի բերդ

50. ՊՐԻԳԱՐԱՅԻՆ

Թիֆլիս

(էջ 68)

Փետրվար-մարտ

Ինքնագիրը (սևագիր, 4 էջ) պահպանվում է ԹԹ, Նն, թղթ. № 24։ Հասցեատիրոջն ուղարկված տարբերակն անհայտ է։ Փաստաթուղթն

  1. Ըստ Թիֆլիսի մարզային դատախազության այս խնդրագրի վրա արած մակագրության, բանաստեղծի գրավոր ցուցմունքների պատճենները, խնդրագրին կցված չեն եղել։
  2. 1909 թ. փետրվարի 19-ին Վորոնցով-Դաշկովի գրասենյակի դատական բաժանմունքի տնօրենը փոխարքայի անունից պաշտոնապես հայտնում է Մետեխի բանտապետին՝ Հովհ․ Թումանյանին տեղեկացնելու, թե փոխարքան իրավասու չէ որևէ միջամտություն անելու, քանի որ խնդրատուի գործի քննությունը Ռուսաստանի ներքին գործերի նախարարության իրավասության տակ է։ Նույնը տեղեկացվում է նաև Թիֆլիսի քաղաքային ոստիկանության վարչությանը՝ Օլգա Թումանյանին հայտնելու համար ի պատասխան փոխարքային նրա գրած հունվարի 8-ի դիմումի (տե′ս ՎՊԿԱ, ֆ 13, ց 27, գ 1038, թ 3-9, 19, 26, լուսապատճենները՝ ԹԹ, Փբ, № 92, 86, 85)։