Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Ա. Չոպանյանի ֆ, № 2657։ Նամակի գրության օրը որոշվում է մոտավորապես՝ ըստ ծրարի փոստային կնիքների։
Տպագրվել է ՈԻՀ 1, 379—380։
1 Այդ նամակները չեն պահպանվում։
2 Նկատի ունի իրենց հանդիպումը Թիֆլիսում 1908 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին (տե՛ս № 45 նամակը և ծանոթագրությունը) Չոպանյանը Կովկաս ժամանել էր կաթողիկոսական ընտրությունների կապակցությամբ (կաթողիկոս ընտրվեց Մատթեոս Իզմիրլյանը):
55. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Դսեղ
(էջ 80)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1233: Անթվակիր է․ տարեթիվը որոշվում է բանաստեղծի կնոջ և դստեր Դսեղից ուղարկած նամակներով։ Ամիսը՝ հունվար, գրված է կատակով, պարզապես, կրկնել է զոքանչի սխալը։ Նամակի ինքնագրի վերջում գրված թվականը՝ 1910, այլ ձեռագրով է և սխալ։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Օլգա Թումանյանին ուղղած այդ նամակը (անհայտ) գրված պետք է լինի հուլիսի 14-ին կամ 15-ին, ինչպես երևում է հասցեատիրոջ՝ հուլիսի 16-ի և Նվարդի՝ նույն ամսի 15-ի նամակներից (տե՛ս ԹԹ, Փբ, № 2723, 2923)։
2 Դստեր՝ Անուշի նամակը չի պահպանվել։