«Գառնիկ ախպերը», «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ» հեքիաթներին, ստորագրված է՝ Հ. Տ. Մ. (Հովհ. Տեր-Միրաքյան՝ «Նոր դպրոցի» աշխատակիցներից էր, մանկավարժ)։ Բանաստեղծը մեջբերումը կատարել է հիշողությամբ. տրվում է ըստ ամսագրի. «Թումանյանի գրքույկները հրատարակել է իշխանուհի Մ․ Թումանյանը և պատկերազարդել է Գ․ Երիցյանը։ Ահա այսպես՝ բանաստեղծության հետ միանալով նրա գուրգուրացող, ազնիվ սիրտը և նկարչական շնորհքը մեր մանկական աշխարհին ընծայել են այս գեղեցիկ գրքույկները, որոնք, իբրև մանուկների կենսական պահանջ, պետք է առատորեն նվիրվեն նրանց»։
Ամսագրի հիշված № 5-6-ը, դատելով «Քրոնիկոնի» լուրերի ամսաթվերով, որոնցից վերջինը հունիսի 19 է (էջ 154), պետք է լույս տեսած լինի հուլիսի առաջին տասնօրյակում (եթե հաշվի առնվի, որ տպագրության աշխատանքը պետք է տևեր գոնե 10-15 օր)։ Մի ապացույց ևս, որ նամակը գրված է հուլիսի առաջին տասնօրյակում։
53. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Մանգլիս
(էջ 78)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1201: Անթվակիր է. ինչպես նախորդ նամակում, այստեղ էլ նշված է միայն երեքշաբթի։ Երկու դեպքում թվագրության նույն ձևը ապացույց է, որ նամակները գրված են նույն օրը՝ հուլիսի 9-ին, երեքշաբթի օրը (տե՛ս նախորդ նամակի ծանոթագրությունը)։ Տպագրվում է առաջին անգամ։
1 «Լուսաբերը» պատրաստվում էր տարբեր դասարանների համար և ըստ այդմ տպագրվում էր որպես Ա տարի, Բ տարի և այլն։ Հրատարակության առաջին տարիներից տպագրությունը կրկնվում է՝ կոչվելով Բ տպագրություն, Գ տպագրություն և այլն։ Այսպիսով 1909 թ. տպագրվում էին Ա և Բ տարիների երրորդ հրատարակությունները և Գ, Դ տարիները։
2 Պարոնայք գիմնազիստներ գրելով, կատակով նկատի ունի որդուն՝ Մուշեղին, որը մեկնում էր Մանգլիս Աշխենին այցելության։