Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ոչ թե Աբասթումանից են, այլ Թիֆլիսից (տե՛ս ստորև № 2, 3 ծանոթագրությունները․ նկատի ունենալ նաև, որ Նվարդը և ընտանիքի մյուս անդամները 1910-ին հանգստացել են ոչ թե Դսեղում, այլ Իգատակում վարձած բնակարանում, որտեղից նամակներ են ուղարկել բանաստեղծին Աբասթուման)։

Տպագրվել Է Եժ V, 331։

1 Ինչպես ասվեց, Նվարդի՝ հուլիսի 15-ին գրած նամակն է։

2 Խոսքը վերաբերում Է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանին։

3 Նկատի ունի գրող Ավ. Ահարոնյանի և մեծահարուստ Ալ․ Մելիք-Ազարյանի «Դաշնակցության գործով» բանտարկվելը։ «Ահարոնյանի մասին լուր չկա» գրելով Թումանյանը նկատի ունի, որ Ահարոնյանը դիմել Էր նովոչերկասկի դատաստանական պալատ գրավականով ազատվելու, բայց պատասխանը հայտնի չէր։ Այդ մասին լուրը տպագրվել է 1909 թ. օգոստոսի 2֊ին (Հր, 1909, № 1։ Մի ապացույց ևս, որ սույն նամակը իսկապես գրված է 1909 թ․): Նովոչերկասկի բանտից դրամական գրավականով Ավ. Ահարոնյանը ազատվել է 1911 թ. փետրվարին:

58. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Մանգլիս

(էջ 84)

Օգոստոսի 15

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1202։ Անթվակիր է․ ժամանակը որոշվում է ըստ Ռուբեն Դրամբյանի դեմ գրված հոդվածի հիշատակության։ Օգոստոսի 10-ին Աշխենի գրած նամակը և սույն նամակի վերջում՝ նշված «հինգշաբթին» օգնում են ճշտելու, որ սա գրված է օգոստոսի 15-ին:

Տպագրվել է կրճատումով Եժ V, 321:

1 1909 թ․ հուլիսի 29-ին և օգոստոսի 10-ին Աշխենի գրած նամակներն են (ԹԹ, № 1229, 1230);

2 նկատի ունի «Լուսաբերը»։

3 Շուշան Վարդազարյանը, որն այդ ժամանակ ապրում էր ժնևում, Վարդազարյաններին ուղարկել էր ֆրանսերեն մի ամսագիր, ուր նյութեր են եղել ծաղիկների վերաբերյալ, Մարուսյա Վարդազարյանը և Աշխենը փորձել են թարգմանել, բայց, չկարողանալով, առաջարկել են բանաստեղծին փոխադրել (ԹԹ, № 1299), «Ծաղիկների մասին եղած բաները հավաքում եմ, բան եմ գրելու» խոսքերը վերաբերում են «Ծաղիկների երգը» լեգենդին, որից մի հատված տպագրվել Է Հսկ, 1913, № 5։

4 Խոսքը վերաբերում Է Շուշան Վարդազարյանի՝ ժնևից Մանգլիս