ուղարկած նամակին (անհայտ), որը Թումանյանին հասել էր Աշխենի՝ հուլիսի 29֊ի նամակի հետ։
5 Սիրելի ДЯДЯ Ֆիլիպ ~ շատ լավն է պարբերությունը տպագրվում է առաջին անգամ։ Դա Շուշան Վարդազարյանին վերաբերող ինչ-որ գործի մասին է, որի համար Թումանյանը գրավոր միջամտություն է, արել (անհայտ)։ Ինչպես պարզվում է առաջին անգամ տպագրվող այս հատվածից, Թումանյանը Մանգլիս մի նամակ էլ է ուղարկել (թերևս Փիլ. Վարդազարյանին, անհայտ)։
6 Խոսքը վերաբերում է Ռուբեն Դրամբյանի հետ ունեցած բանավեճին, ինչի առիթը վերջինիս «Գրական մեծությունները բանագող» հոդվածն էր՝ տպագրված Մշ., 1909, № 162։ Բանաստեղծը պատասխանել է «Ոչ դրական մեծությունները քննադատ.) հոդվածով՝ տպագրված նույն տեղում № 169, 170 (օգոստոսի 5,6)։
7. Արևմտահայերի համար «Լուսաբերի» Այբբենարանը և Ա տարին իրականացվել է 1911 թ. Պոլսում:
59. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ - ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ
Թիֆլիս — Բաքու
(էջ 85)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 364։
Տպագրվել է ԵԺ VI, 426-427։
Փոխարքայի բանավոր խոստումը չի համապատասխանում գրավոր փաստաթղթին, ըստ որի «Դաշնակցության գործը» դուրս է Կովկասի փոխարքայի իրավասությունից (տե՛ս Վորոնցով֊Դաշկովին ուղղած խնդրագրի № 1 ծանոթագրությունը)։
1 Հիշատակված Տիգրանը (Բեգզադյան) Հ. Մելիք֊Հայկազյանի ամուսինն է:
1910
60. ՏԻԳՐԱՆ ՌԱՇՄԱՃՅԱՆԻՆ
Թիֆլիս — Երևան
(էջ 87)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 154, ց 1, գ 176։ Երևան ուղարկված լինելը որոշվում է նամակի գրության միջոցին հասցեատիրոջ՝ Երևանի թեմական դպրոցի տեսուչ լինելու փաստով (1910—1915)։