Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ կարդացիք5։ Շատ են տանելու էս տարի: Երկրորդն ենք տպում։

Երեկ իրիկուն անցա Դարոանց տունը Սենկոն էր երեխաներից. թեյին էնտեղ էի։ Բարևում են։

էստեղ շոգեր են անում։ Խոհանոցում վաննեն սարքել եմ. մի խողովակ էլ կռանից բերել վաննի վրա կախել, օրը մի երկու-երեք անգամ լողանում եմ։ Եթե դուք էլ էդտեղ մի էդ-տեսակ բան անեք ինձ շատ կզարմացնեք, իսկ ձեզ հարմար կլինի. կամ իրիկունները <կնյազի>՞ ձևով կիսավաննա անեք, թեկուզ գյուղացիների նման սառը ջրով ոտներդ լվանաք։

Իրիկունը մեծ հրդեհ կար Սիոնի մոտերքը։ Բարխուդարյանների տան մոտ էր։

էսօր մի քիչ հով է։

Անի գնալու մասին շարունակությունն էլ Նունիկին6։

Բարևներ ու համբույրներ ամենքիդ։

Հայրիկդ
35.ՌՈՍՏՈՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս– Դսեղ
<1908>, հուլիսի 30, Թիֆլիս»
Սիրելի Ռոստոմ,

Ես պարզ տեսնում եմ, որ դուք բաժանվում եք։ Դրա դեմ ոչինչ չունեմ, և շատ հասկանալի բան է։ Բայց մարդու խելքն ու նամուսը էդ տեսակ ժամանակներն են երևում։ էնպես արեք, որ ոչ մի աղմուկ չդուրս գա ձեր մեջ։ Ամոթ է։

էնպես արեք, որ մեկդ մյուսիդ չզրկեք։ Առհասարակ մարդու զրկելը վատ բան է, բայց ախպերը ախպորը երբեք չպետք է զրկի: Աշխարհքում ամեն բան էլ աշխատելու ու գտնելու բան է, բայց ախպեր չեն ծախում ոչ մի տեղ։ Ապրելը նրա համար է լավ, որ քաղցրություն կա մեջը. եթե կռվով ու դառնությունով է լինելու—ավելի լավ է չլինի։