Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




105. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՏՈԻՐՅԱՆԻՆ

Թիֆլիս— Մոսկվա

(էջ 138)

Հոկտեմբերի երկրորդ կես

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Ալ. Ծատուրյանի ֆ, № 262։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է հասցեատիրոջ 1911 թ. հոկտեմբերի 4֊ին Մոսկվայում գրած նամակի (ԳԱԹ, Թֆ, № 745) ։

Տպագրվել է ԵԺ V, 346,

1 Տպագրության համար Ծատուրյանը ուղարկել էր։ «Երգ» բանաստեղծությունը (Հր, 1911, № 240, Հսկ, 1911, № 10 ):

2 Տե՛ս № 90, 92 նամակները:

3 «Կաթողիկոսական խնդրի» մասին բանաստեղծի վրդովմունքը արտահայտվել է, ի պատասխան Ծատուրյանի նամակում գրված այն տողերի, որոնք վերաբերում էին «մոսկվայաբանակ ջոկերից» կաթողիկոսական թեկնածու առաջադրված Կարապետ եպիսկոպոսին և նրա օգտին Երվանդ Տեր-Մինասյանի գրած գրքին (ն. Տեր-Մինասյան, Կարապետ եպիսկոպոս Տեր֊ Մկրտչյան, Մ. 1911)։ Վերջինիս մասին տե՛ս № 87 ծանոթագրությունը:

106. ԳԱԼՈԻՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԻՆ (ՄԻԱԲԱՆ)

Թիֆփս–էջմիածին

(էջ 129)

Հոկտեմբերի 30

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, X 408:

Տպագրվել է ԵԺ V, 374 —375։

1 Այնուհետև «Հորիզոնը» տպագրվում էր Գյուտ քահանա Աղանյանի տպարանում։

2 Գ. Տեր֊ Մկրտչյանի պատասխանն անհայտ է. հնարավոր է, հասցեատերը չի գրել՝ իմանալով Թումանյանի հոկտեմբերի 31֊ի լույս նոյեմբերի 1֊ի բանտարկության մասին։ Նրա առաջին հոդվաձը, այս նամակը ստանալուց հետո, տպագրվել է «Հայ գրերի գյուտի 1500 ամյակի առթիվ» վերնագրով 1912 թ. հունիսի 8֊ին և 9-ին (Հր, 1912, X 121, 122),