107. ՆՎԱԴ ԹՈւՄԱՆՅԱնԻն
Պետերպուրգ-Թիֆլիս
(էջ 130)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ,№ .1236:
Տպագրվում է առաջին անգամ։
Համաձայն Պետերբուրգի սենատի հատուկ ատյանի 1911 թ. հոկտեմբերի 20֊ի որոշման և Թիֆլիսի մարզային դատախազի՝ հոկտեմբերի 30-ի հրամանի, նույն ամսի 31֊ի, լույս նոյեմբերի 1-ի գիշերը Թումանյանը ձերբակալվել է և կրկին բանտարկվել Մետեխի բանտում (ՎՊ ԿԱ, ֆ 94, № 1, գ 444, թ 254 և ԹԹ, Փբ, №170), Թումանյանին և «Դաշնակցության գործով» մյուս դատապարտվածներին Թիֆլիսից Պետերբուրգ տեղափոխել են դեկտեմբերի 14֊ին: Նամականիի նախկին հրատարակության ծանոթագրություններում բանաստեղծի այս բանտարկության օրը՝ նոյեմբերի 7֊ը, և էտապով Պետերբուրգ տեղափոխելու ժամանակը՝ դեկտեմբերի սկզբներին, ճիշտ չեն (Եժ V, 449): Նույն թյուրիմացությունը կրկնվել ՚. Աշխեն Թումանյանի հուշերի բնագրում (ԹԺՀ, 965): ճշտումները կատարված են ըստ ոստիկանության վերոհիշյալ փաստաթղթերի և ժամանակի մամուլի հաղորդումների (Հր, 1911, № 242, 286)։
Սույն նամակով սկսվում է ՊետերբուրԳի նախնական կալանատնից գրած նամակաշարը. բոլորը կնքված են «СПб. дом предваительного заключения» կնիքով. նշված է նաև կալանավոր Թումանյանի համարը` 121,
Թարգմանություն
Սիրելի Նվարդ
20-ին առավոտյան ժամր 4-ին հասանք Պետերբուրգ, Թիֆլիսից ուղիղ Պետերբուրգ։ Վագոնում էնքան տաք էր, որ մենք բոլորս, նստել էինք առանց բաճկոնների։ Ռոստովից սկսած մեզ ուղեկցում էր պահակախմբի պետը — պարզապես մի հրաշալի մարդ, շատ բարի, սիրալիր, մի խոսքով, ռուս մարդ, և էստեղ նրանք էնքան ուշադիր են մեր նկատմամբ և էնքան բարեկիրթ, որ հասարակ վերահսկիչները մեր ինտելիգենտներից ավելի լավն են։ Ուզում էի մայրիկին նամակ գրել, նույնիսկ գրեցի, բայց հայերեն չեն թույլատրում, թարգմանիչ չկա: Էդ մասին ուզում եմ խնդրել պետին կամ օգնականին։ Ես առողջ եմ։ Իմ կամերան մաքուր է, փոքր սենյակ՝ ամեն հարմարություններով, ինչպես ասում են. էնպես որ, պետք չէ դուրս գալ։ Ուտելիք (պերեդաչա) չեն ընդունում, բայց ամեն ինչ տալիս են, իհարկե փողով։ Իմ մասին մի անհանգստանաք։ Աշխատեք լավ ապրել