գրքեր շատ կան։ Կարդացեք և երեխաների համար, պատմեցեք նրանց լավ, մեծ մարդկանց կյանքից, բարի մարդկանց կյանքից։ Էդ ինչ է խզբզում Արեգը։ Աշխենը ծիծաղում է և ասում.
Хи, хи, хи, хи!
Aper пишет стихи…
Է՜հ, ինչ արած։ Համբուրում եմ նոր պոետին։ Տրամադրեք նրան իմ կաբինետը։ Սեդիկը և Թամարը նրան տաճկական սուրճ կմատուցեն, Սաթիկը՝ թեյ, Անուշը և Արփիկը կծառայեն ճաշի ժամանակ։ Իսկ նա շարունակ կներշնչվի ու կգրի, կգրի և ոչինչ դուրս չի գա… է՜յ դու, ժակո, կասի մայրիկը։ Ժամանակն է վերջացնելու, նամակներն արդեն հավաքում են։ Համբուրում եմ ձեզ բոլորիդ, բարև մեր բոլոր մոտիկ ծանոթներին և ազգականներին։ Իմ բյուրոյի մեջ—այնտեղ, այն արկղում, ուր հայերեն գրված է «Բանաստեղծություններ», ուր տպագրված գիրքն է և ոտանավորները — կան մի քանի ձեռագիր ռուսերեն ոտանավորներ։ Ուղարկեցեք Մուշեղին։
Ի միջի այլոց, Ժակոլիոյի գրքի 257 էջում կա առասպելական «Ղումա» թռչունի վերաբերյալ, որի մասին գրել էր պրոֆ. Մաոր իսկ ես քննադատել էի: Էս դիտողությունր թող մնա։
———————————
1 Նկատի ունի № 105—107 նամակները (տե՛ս նախորդ նամակի № 1, 2 ծանոթագրությունները)։
2 Խոսքը վերաբերում է Ն. Մառի «Тексты и разыскания по армяно—грузинской филологии» գրքի XII հատորի (СПб., 1910) հոդվածին (տպագրվել է Հր, 1910, № 125, 128 և ապա՝ ՍՀ 6, 210—219: Խումա (ղումա) թռչունի մասին տե՛ս նույն տեղում, 214—215),
111. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Պետերբուրգ—Թիֆլիս
(էջ 111)
Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1238:
Տպագրվել է Եժ V, 358։
Թարգմանություն
Նունիկ ջան,
Երեկվանից բացվեց Սենատի Հատուկ Ատյանի նիստը՝ լսելու մեր գործը։ Նիստը բացվել է արդեն և մինչև այժմ չկան իմ հովածները, և… մինչև հիմա չկա Թիֆլիսի լրագիրներից մեկի այն №֊ը, որտեղ տպագրված է 1905 թվի վերջերին կաթողիկոսին Ղարախաչի թուրքերի հարձակման