Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առթիվ տված իմ հեռագիրը, որով օգնություն եմ խնդրում[1], չկան առհասարակ բոլոր հեռագրերը[2], չկա Լիսիցյանի Քոլագերան կայարանի հասցեով տված հեռագիրը «Գառնիկ ախպերի» մասին, և չկան «Հասկերի» այն երկու №—ներ, ուր տպված է այդ հեքիաթը[3], և չկա 1908 թվի ամբողջ «Հասկերը», որ խնդրել էի Մուշեղի միջոցով։ Չկան այդ բոլորը, նույնիսկ չգիտեմ կստանամ թե ոչ, բայց ահա գործը քննվում է, և դրանք չկան, չկա և իմ բանավեճը «Հորիզոնում» Կ. Պոլսի միտինգի առթիվ[4], հոդվածներ, որոնք չափազանց կարևոր են գործի համար, ինչպես Գրուդենբերգն է ասում, նույնիսկ Գիգան ու Աշխենն իրենց հետ չեն վերցրել «Голос Кавказа» լրագրի գոնե այն №—ը ուր տպագրված է այդ հոդվածի թարգմանությունը[5]։ Նոյեմբեր ամսից ես շարունակ խնդրում եմ և դրանք չկան։ Ուզում էի նորերը խնդրել, բայց նախ` գուցե ուշ կլինի, երկրորդ ինչպես փորձն է ցույց տալիս միևնույն է չեմ ստանա։ Այո՛, արդարությունը կբացվի։ Եվ իզուր է ավելորդ անգամ արյուն պղտորել: Բայց երևի չափազանց ուշ, և այդ բանում մեղավորը գլխավորապես մենք կլինենք։

Պինդ համբուրում եմ Թամարին, Սեդիկին և ձեզ բոլորիդ։

Քո հայրիկ
  1. Տե՛ս 1905 թ. նոյեմբերի 29—ի հեռագիրր Խրիմյանն Հայրիկին և ծանոթագրությունը։
  2. Տե՛ս № 7 նամակի № 3 ծանոթագրությունը։
  3. «Գառնիկ ախպերը» տպագրվել է Հսկ, 1905, №1, 3, 4։ Իրեղեն ապացույցներով բանաստեղծը նպատակ ուներ հաստատել որ այդ ժամանակաշրջանում զբաղված էր գրական աշխատանքով։
  4. 5 Նկատի ունի «Բողոքի դեմ» հոդվածր. տպագրվել է Հր, 1910, № 75 (ապրիլի 6), ի պատասխան Կոստանդնուպոլսի Բերայի թաղամասի Ս. Երրորդություն եկեղեցում դաշնակցության կազմակերպած այն ցույցի, ռրր ուղղված էր եղել Ռուսաստանի կառավարության՝ հայերի նկատմամբ ցուցաբերած հալածանքի դեմ։ Քիչ անց՝ «Голос Кавказа» թերթը թարգմանաբար տպագրում է հիշյալ հոդվածի առանձին հատվածներ (1910, № 1095, մայիսի 10)։ «Московские ведомости» օրաթերթը բանաստեղծի այդ հոդվածր ընկալեց որպես «Противодействие армян дашнаки тюн» (այդ վերնագրով Գ. Չարիխովի հոդվածը տե՛ս հիշված թերթում, 1910 թ., № 98, մայիսի 1/141)։
  5. «Բողոքի դեմ» հոդվածում Թումանյանը Կովկասի բանտարկությունները չի համարում առանձնահատուկ հալածանք հայերի նկատմամբ, այլ կապում է 1905 թ. հեղափոխական շարժումների, հայ–թուրքական ընդհարումների ժամանակ առաջացած թյուրիմացությունների հետ, լիահույս լինելով, որ ճշմարտությունը պետք է հաղթանակի և արդարությունը վերականգնվի։ Այդ հաստատ համոզմամբ նա պահանջում է Ռուսաստանի նկատմամբ ապերախտ չլիներ