Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




119. ԱԲԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Պետերբուրգ — Թիֆլիս

(էջ 145)

Ապրիլի 8

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1248: Ննույն տեղում Է նաև Աշխեն Թումանյանի երկտողը. «Արեգ շան, շուտով կգանք ձեզ մոտ. նամակ մի ղրկի»։ Որդուն «բանաստեղծ» կոչելով, Թումանյանը կատակով հիշեցնում է իր ստացած այն լուրը, թե նա բանաստեղծություններ է գրում (տես № 110 նամակը)։ Տպագրվում է առաջին անգամ։

120. ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՌԻՆ

Թիֆլիս— Պետերբուրգ

(էջ 145)

Ապրիլի 25

Ինքնագիրը (3 Էջ) պահպանվում Է Ս. Պեաերբուրգում՝ ГАИМК. кабинет II. Я. Марра, ф 800, он 3, д 1460, լուսապատճենը՝ ԹԹ,№ 532: Պահպանվում է նաև նամակի սևագիրը՝ ԳԱԹ, Թֆ № 394, որից և տպագրվել Լ առաջին անգամ՝ ԵԺ V, 370։ Հասցեատիրոջն ուղարկված ինքնագիրը հայտնաբերել Է բանասեր Պիոն Հակոբյանը և հրատարակել «Հայրենիքի ձայն», 1969, 34։ Սևագիր ինքնագրի գրության օրը նշված ապրիլի 26 (հեղինակային վրիպում Է)։ Երկու ինքնագրերի միջս կան ոչ այն բան նշանակալի տարբերություններ։

Տագրվում Է հասցեատիրոջն ուղարկված ինքնագրից։

1 Պետերբուրգի նախնական կայանատնից ազատվելուց հետո՝ մարտի 24֊ին, Թումանյանը գրել է, Հայոց պատմություն հոդվածը և ուղարկել Թիֆլիս «Հորիզոնում» տպագրելու։ Լույս է տեսել ապրիլի 7-ին (№ 71 ), իսկ 10-ին օրաթերթը հայտնել է, որ Պետերբուրգի հատուկ հանձնաժողով Է ընտրված հայոց պատմության ֆոնդ ստեղծելու համար (Ն. Մառ, Ն. Ադոնց, Ա. ՚Հոլկասյան, Ս. Տիգրանյան, Վ. Վարդանյան և ուրիշներ)։ Ապրիլի 11-ին նույն օրաթերթր «Հայոց պատմության ֆոնդ» առաջնորդողով մեծ հույսեր էր կապում այդ ֆոնդի կազմակերպման հետ և միաժամանակ բարձր գնահատում Թումանյանի վերը հիշված հոդվածը, գրելով հետևյալը. «Դա մի սրտաբուխ հառաչանք Էր մեր ժողովրդի վերաբերմամբ, որ ցավով ու կսկիծով պատմություն Է ստեղծել, բայց միանգամայն անծանոթ է այդ պատմության…» (Հր, 1912, .V՛ 73): Հայոց պատմական և հնագիտական ընկերություն ստեղծելու թույլտվությունը