Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


5 Այս տողերը պատասխան են Օլգա և Համլիկ Թումանյանների այն նամակներին, ըստ որոնց՝ սպառվել Է «Հայ գրողներ» քրեստոմատիայի առաջին հատորը և պահանջ կա նոր տպագրության (ԹԹ, Փը, № 2731. 2822)։ Երկրորդ անգամ քրեստոմատիան լույս տեսավ 1914—ի աշնանը։

6 Խոսքը վերաբերում է, «Ոսկի քաղաք» հեքիաթի առանձին հրատարակության նկարների կլիշեներին (տե՛ս № 115 նամակը)։

7 «Վարժարանը» Թիֆլիսում հրատարակված մանկավարժական ամսագիր էր (1882—1884): Համլիկ Թումանյանն իր՝ փետրվարի 23—ի նամակում հետաքրքրվել Էր, թե հայրը վերցրե՞լ է արդյոք հիշյալ ամսագիրը «Հասկերի» խմբագիր Ստ. Լիսիցյանից։

8 Տե՛ս նամակ № 45, ծանոթագրություն № 8։

9 Արտավազդ Թումանյանը մեծ ցանկություն ուներ նկարչության մեջ կատարելագործվելու համար մեկնել Մոսկվա՝ ուսումնառության։ Նրա այդ ցանկությունն իրականանում Է 1913—ի աշնանը, բայց նպատակի իրագործմանը խանգարում Է համաշխարհային պատերազմը։

10 Նկատի ունի Մուշեղ Աղայանի «Словарь Правильное ударение» գիրքը (1911, Թիֆլիս):

11 Խոսքը վերաբերում է մայր և դուստր Աղայաններին։

118. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Պետերբուրգ—Թիֆլիս

(էջ 144)

Ապրիլի 8

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1241,

Առաջին հրատարակության մեջ նշված ամիսը մարտ, վրիպում է. ճշտվում Է ըստ մարտի 20-ին բանաստեղծի բանտարկությունից ազատվելու և նամակի «… մտածում ենք էսօր կիրակի, ամսի 8-ին կամ վաղը երկուշաբթի դուրս գանք Մոսկվա» խոսքերի։

Տպագրվել Է Եժ V, 369—370։

1 Բանաստեղծը Թիֆլիս ժամանել է ապրիլի 19—ին։

2 Աշխեն Թումանյանը հիշատակել Է բանաստեղծուհի Շչեպկինա Կոպերնիկին, նկարիչներ Բրոդսկուն, Լանսերեին, Կավոսին, Լյուբիմովին, Վարգգես Սուրենյանցին: Փաստաբան Ն Դ. Սոկոլովի միջնորդությամբ Թումանյանը ծանոթացել Է Կորոլենկոյի հետ (այդ հանդիպումների մանրամասնությունները՝ ԹԺՀ, 646—649)։

3 Հայոց պատմության ֆոնդի հիմնադիր ժողովի մասին տե՛ս № 120 նամակը և № 1 ծանոթագրությունը: