1 Լրիվ վերնագիրը՝ Հին և նոր պարականոն կամ անվավեր շարականներ, Վաղարշապատ, 1911։
Գիրթը հեղինակի ընծայագրով, 1912, 29 մարտի թվագրությամբ, պահպանվում է ԹԹ, բանաստեղծի անձնական գրադարանում (15|90):
2 «Հայոց բառ ու բան» աշխատությունը լույս Է տեսել 1912 թ. Վաղարշապատում, գրքի մի օրինակը պահպանվում Է ԹԹ, բանաստեղծի անձնական գրադարանում (5/667)։
126․ ՄԱՐԻԱՄ ԹՈւՄԱՆՅԱՆ
Թիֆլիս-Դիլիջան
(էջ 154)
Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՄԹֆ, № 308, Անթվակիր Է. տարեթիվը ճշտվում Է բովանդակությամբ. ամիսը, որ առաջին հրատարակության մեջ որոշված է հունիս, փոխվում Է հուլիս՝ ըստ Մ. Թումանյանին հունիսի 23—24֊ը գրած նամակի, որտեղ բանաստեղծը խոստանում Է մանրամասն նամակ գրել իր բանտարկության մասին (ակնհայտ Է, որ սույն նամակը շատ ավելի մանրամասն է):
Տպագրվել Է Եժ V, 378—379:
1 Մ. Թումանյանի այդ նամակը չի պահպանվել:
2 Հիշատակված հեռագիրը բանաստեղծը ստացել Է 1907 թվականի հուլիսի 23֊ին Մանգլիսում։ Հեռագրի պատճենը մտել Է Պետերբուրգ ուղարկված փաստաթղթերի, կասկածելի հեռագրերի ցանկի մեջ։ «Где Загарянц, — գրված Է հեռագրում,֊ срок Баграма кончается. Отвечай Харисху, ստորագրված Է՝ Артюша (տե՛ս Дп, ф 102, 1909, от 147, ед 1660, л 116,): Ո՞վ Է Արտյուշան կամ Բաղրամը, անհայտ Է. այստեղ, ըստ երևույթին, կասկածի տեղիք Է տվել հետհասցեն՝ «Խարիսխի» խմբագրությունը, որը, լինելով դաշնակցության օրգանը, հսկողության տակ Էր:
3 Խոսքը վերաբերում Է դաշնակցության այն օրաթերթերին, որոնց աշխատակցում Էր Թումանյանը 1906—1908 թթ. («Հառաջ», «Խարիսխ», «Վտակ» և այլն):