Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է




40. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Դսեղ
<1908>, օգոստոսի 15, Թիֆլիս

Օլյա, էս նամակս շատ բովանդակալի է լինելու։ Իմ ճանապարհորդությունը հաջող կատարեցի ու շատ լավ եղավ1։ 13-ին շտապեցի հասնեմ Թիֆլիս Աշխենի խնդրի համար2։ Ասին, որ մասնագիտությունը պետք է խնդրի մեջ լինի, նրա համար հեռագրեցի։

Երեկ խնդիրը 50 ռուբլու հետ, արդեն ընդունվեց։

Եկա տուն, հենց էս գիշեր Թագոն հիվանդացավ, բայց ինչ հիվանդություն․ գլուխը պատվում է վեր է ընկնում, լուծում է, սիրտը թափում է, վերջապես Բոտկինի կաթիլներ խմեցրի, դես- դեն, մյուս օրն անցավ․ կարծում ենք շատ եմիշ կերավ, նրանից էր։

Բայց ուրիշ բան. խոհանոցն ու երեխաների երկու սենյակը բառի ամբողջ իմաստով լցվել էր տարական, իսկ կորիդորի երեք պահարանն էլ—փետր չէր երևում։ Արդեն բավական բազմությամբ մտել էին և իմ կաբինետը, ամեն ծակ ու ծուկ և գրքերի մեջ, և դահլիճն ու տերտերի սենյակը։ Բայց ոչ մի կերպ չեք կարող երևակայել, թե ինչ բան էր։

Ինչ ես կարծում, ամբողջ երկու օր առավոտից մինչև իրիկուն ես ու Նինան չարչարվել ենք և երկու օրվա ընթացքում փչել ու սրսկել կամ ցանել եմ ութ ռուբլու դեղ։ Տատիդ ոտնամանները կտրել էին։ Կռվի միջոցին վիշնյովկի շիշը կոտրեցի։ Հազիվ այսօր միայն կարողացա շատից քչից տանելի դարձնել։ Սենյակները դեղեր եմ ածել ու դռները փակել։ Մի երկու օրից արդեն բոլորովին մաքրված կլինի։

Տնային նորությունները սրանք են։

Տերտերից երեկ նամակ ստացա, թե ամսի 17-ին այդտեղ կլինեմ3։

Տների մասին տերտերը գա՝ կխոսենք4։

Երեկ տանտերը՝ բժիշկը մոտս էր. իմ սենյակի առաստաղն, ասում է, պետք է ճերմակացնեն։

Գիրգիդովի տղին նշանել են, միջի մարդն էլ տատդ է