Այստեղ լավ եղանակներ են անում։ Երբեմն մինչև անգամ շատ հով։
Բաժանքի մասին նամ ակներ էի գրել քեզ էլ, Ռոստոմին էլ, մի՞թե չեք ստացել9։
Ես գրքիս տպագրության համար մի քանի օր էստեղ բան եմ շինելու, որ ղրկեմ Բաքու10։
Չհասկացա, թե ինչ կնշանակեր—Արեգի ոտները ցավում են։ Ինչու՞ և ի՞նչ ցավ է11։ Ես կարծում եմ կիրակի օրը Ղարաքիլիսա կգնաք։ էդ լավ է։ էնտեղ էլ արդեն 70 ռուբլի փող ունենք։ Քեֆը ձերն է։
Օլյա, եթե կարողանաս, մեր 0սանին մի քանի ռուբլի տուր քու կողմից։ Լավ կանես գուցե նանին էլ մի բան տաս․ գուցե ձեռին բան չունի։
Երեխաներից մի քանիսը, գուցե շատը, կգնան Շուլավեր։ Իսկ դու էլ գնալու ես, թե՞ գալու ես ուղղակի Թիֆլիս։ Գրի։
Կարծեմ բավական երկար նամակ դուրս եկավ։ Բարևներ ու համբույրներ ամենքիդ։
<Հ.Գ.> Ինչ ասել կուզի, որ բոլոր սնդուկները տակն ու վրա եմ արել։ Լավ կլինի, որ երեխանց գալուց մի երկու-երեք օր առաջ դու կամ մայրդ գաք տները կարգի դնելու, թե չէ շարժվել չի լինի, խառնած է բոլորը։
<1908, օգոստոսի 15, Թիֆլիս>
Նամակդ ոգևորությունդ բռնած ժամանակն ես գրել։ Ինչպես երևում է, մի քիչ առողջացել ես։ Թուլամորթության դեմ ես խոսում և ուրիշ բաներ։ Այսուամենայնիվ, ես խնդիրը տվի1, ուրախությամբ ընդունեցին, և բանից երևաց, որ նրանք շատ ավելի նշանակություն են տալիս հիսուն ռուբլուն քան թվանշաններին։ Անշուշտ քեզանից խելոք են։ Հեռագիրդ ստացա։