Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

177. ԿՈՍՏԱՆԴԻՆ ԽԱՏԻՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Թիֆլիս– Բաքու

(էջ 190)

Հոկտեմբերի 24

Ինքնագիրը չի պահպանվում։

Տպագրվել, է Բձ, 1913, № 137:

179. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴ

(էջ 190)

Հոկտեմբերի 29


Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 344։

Տպագրվել, է ԵԺ V, 389—390:

1 Տեր-Դանիելյանը Դավիթ Անանունն է (որի ազգանունը նամակների առաջին հրատարակությունից հանված է)։

2 Այդ առաջնորդողը գրված է Ալ. Քալանթարի մահվան առթիվ։ Մահը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20֊ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ այդ միջոցին հոգեհանգիստ էր՝ նվիրված Րաֆֆու մահվան 25 ֊ամյա տարելիցին, գրողի որդու՝ Արամ Րաֆֆու մասնակցությամբ։ Նման արտակարգ պայմաններում տեղի ունեցած մահը ցնցող տպավորություն է թողնում գրական շրջաններում, ուստի մամուլում Քալանթարին տված գնահատականների մեջ ակնառու էր նրա արժանիքների չափազանցությունը։ «Բաքվի ձայնում» տպագրված Ց. Ղանզադյանի առաջնորդողը աչքի էր ընկել անաչառությամբ, որպես դրական հատկանիշ նշվում էր Քալանթարի մասնագիտությունը՝ գյուղատնտեսությունը, որի բնագավառում նա գնահատելի ծառայություն էր մատուցել։ Հավուր պատշաճի տրված