Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 աշխատանքի տեղավորելուն։ Այդ մասին տե՛ս հասցեատիրոջ պատասխան նամակը՝ ԳԱԹ, Թֆ, № 1114:

2 Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թ. հուլիսի 15֊ին։ Հուլիսի 19֊ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

3 Խոսքը վերաբերում է Իգատակում գրողների ստեղծագործական տուն (գրական ծաղկոց) կառուցելու Թումանյանի մտադրությանը, որ չիրականացավ։

196. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

Ձաղվեր—Ալեքսանդրապոլ

(էջ 209)

Հուլիսի երրորդ տասնօրյակ

ԻնքնագիրԸ (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 339, Անթվակիր է. տարեթիվԸ որոշվում Է բովանդակությամբ, ինչպես նաև ըստ, հասցեատիրոջը գրած նախորդ և հաջորդ, նամակների տվյալների. Առաջին Հրատարակության մեջ նամակի Թիֆլիս ուղարկված լինելը ճշտվում է ծրարի Ալեքսանդրապոլի հասցեով (տարակուսանք կարող է առաջացնել նամակի վերջին «Թիֆլիսից գրի» բառերը, բայց հնարավոր է, որ Լիսիցյանը կարճ ժամանակով մեկնել էր Ալեքսանդրապոլ և կրկին վերադառնալու է Թիֆլիս:

Տպագրվելու է Եժ V, 402֊403:

1. Ստ. Լիսիցյանի նամակն անհայտ է:

2 Նկատի ունի «Լուսաբերի» V տարին (տե՛ս № 193 նամակը):

3 Երկու Լեոններից մեկը Շանթն էր, մյուսը՝ Լիսիցյանի որդին, Սատարինեն կինն է, Սրբուհին՝ դուստրը:

4 Արտավազդ որդու զինվորագրությունը ձգձգվել է մինչև 1915 թ. աշունը։

5 Բանասեղծի ավագ որդին Մուշեղը, նախքան պատերազմը մեկնել էր Լայպցիգ, պատերազմը սկսվելուց հետո, տեղեկություն չունենալով նրա մասին, Թումանյանը նախ դիմում է իսպանական դեսպանի օգնությանը, ապա Արտավազդի միջոցով հայտարարություն է տրվում Մոսկվայի «Руские ведомости» թերթին։ Օգոստոսի վերջին ուր է ստացվում, որ Մուշեղ Թումանյանը տակավին Լայպցիգում է։ Շուտով նույն լուրը հաստատում է նաև «Հորիզոնում» տպագրված մի թղթակցություն (1914, № 195, սեպտեմբերի 5): Նա շուտով ազատվել է և մեկնել Պետերբուրգ ուսումը շարունակելու: