շարունակվող մարտերը տևել են մինչև հաջորդ տարվա հունվարի 18—ը։ Այո ճակատամարտը հայտնի է «Սարիղամիշի օպերացիա» անունով։
Վտանգը և հիմնավոր երկյուղը նշելով, Թումանյանը նկատի ուներ, որ թուրքերը ամեն գնով աշխատում էին ճակատամարտը շահել, նպատակ ունենալով Սարիղամիշի ուղղությամր դուրս գալ ռուսական գլխավոր ուժերի թիկունքը (Հայ ժողովրդի պատմություն, հ. VI, 1981, էջ 540)։ Ինչ վերաբերում է սույն նամակի գրության միջոցին Սարիղամիշի պատերազմական դրությանը, ապա, սկսած հունվարից, տեղի էին ունենում միայն աննշան ընդհարումներ (Հր, 1915, № 68)։
2 Այժմ օրեցօր սպասում ենք Պոլսի առումին… խոսքերը հետևանք են մարտ ամսվա ընթացքում պարբերական մամուլի այն հաղորդումներին, որոնք տեղեկացնում էին Կոստանդնուպոլսի պաշտպանության համար թուրքերի նախ տագնապի, ապա խուճապի, քաղաքը բերդի վերածելու, ճանապարհները ականապատելու, Բոսֆորը դաշնակիցներից մարտի 15-ին ռմբակոծելու մասին։ Ենթադրվում էր, որ թուրքական ռազմավարները չեն դիմանա ռուսական նավատորմի հարձակումներին, իսկ մարտի 22֊ին հաղորդվում էր, որ թուրքական կառավարությունը տեղափոխվել է էսկի֊Շեհր քաղաք (Հր, 1915, № 63)։
3 1915 թ. մարտի կեսերին «Մանուկ» ընկերության հրատարակությամբ լույս են տեսնում հետևյալ մանկապատանեկան խաղերը.
ա. Հայոց գետերը—հայրենագիտական խաղ հայոց 69 գետերի՝ խաղաթղթերով, պատկերազարդ, բացատրական գրքույկով և քարտեզով։
բ. Թանկագին քարեր—Քարերի խաղ՝ բացատրական գրքույկով։
գ. Սրամիտ նախրապանը— Տառերի խաղ։
դ. Դդում—Գույների խաղ։
216. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Թիֆլիս- ՄՈՍԿՎԱ
(էջ 223)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՓՎֆ, № 19(ա), Անթվակիր է. տարեթիվը, ամիսը և օրը որոշվում են բովանդակությամբ ու համատարած կոտորածների մասին Թիֆլիսում ապրիլի 18֊ին ստացված հեռագրով (տե՛ս ստորև՝ № 1 ծանթագրությունը)։
Տպագրվել է ԵԺ V, 407—408։
1 Նկատի ունի ապրիլի 17-ին Պարսկաստանի Մակու քաղաքից ուղարկված և 19֊ին տպագրված հեռագիրը Ներսես եպիսկոպոսի ստորագրությամբ, որբ հայտնում էր Վանում, Բերկրիում, Աբաղայի դաշտում