221. ՀԵՌԱԳԻՐ ՎԱԺԱ ՓՇԱՎԵԼԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԹԻՎ
Թիֆլիս
(էջ 226)
Ինքնագիրը թանգարանային ֆոնդերում չի պահպանվում։ Տպագրվել է Դ. Իմեգաձեի «Վրաց և հայ ժողովուրդների բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը» գրքում (1953, Թբիլիսի, էջ 8, վրացերեն), ապա՝ Տ. Կարապետյանի «Հովհաննես Թումանյանը և Վրաստանը» հոդվածում (ՈԻՀ 1, 244), որտեղից և արտատպվում է։
222. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Թիֆլիս—էջմիածին
(էջ 226)
Ինքնագիրը չի պահպանվել։ Հեռագիրը գտնվում է ՊԿՊԱ, ֆ 312, թղթ. 24, գ 61, թ 15։ Վկայականն անհրաժեշտ էր Թիֆլիսի քաղաքային զինվորական ատյանին ներկայացնելու համար։ Գործի ընթացքի մասին տե՛ս օգոստ. 8, 9-ր գրված նամակը, ծանոթագրությունը և օգոստ. 10֊ի խնդրագիրը։
Տպագրվում է առաջին անգամ։
Թարգմանութուն
էջմիածին, Գարեգին վարդապետին
Խնդրում եմ անմիջապես ուղարկեք վկայական, որ իմ որդի Համլիկը էջմիածնի սան է։
223. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈԻՐՈՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Էջմիածին-Թիֆլիս
(էջ 227)}}
Ինքնագիրը չի պահպանվել։
Հեռագրի թարգմանությունը տպագրվել է օգոստոսի 4-ին, Հր, 1915,№ 173։