232. ՊԵՏՐՈԳՐԱԴ, «ВЕСТНИК ЕВРОПЫ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄՈՍԿՎԱ, ՌՈՒՍ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Թիֆլրս—Մոսկվա—Պետրոգրադ
(էջ 236)
Ռուսերեն ինքնագիրը պահպանվում է ԳԱԲ՝, ՀԳԿԸ ֆ, № 94, ըստ որի հեռագիրը հղված է միայն Պետրոգրադ, բայց կա նաև մեքենագիր պատճենը, որտեղ ավելացված է նաև Մոսկվայի հասցեատերը։
Տպագրվեք է ՈՒՀ 1, 385, ըստ որում ռուսերենը՝ ինքնագրից, իսկ հայերենը, որի ինքնագիրը չի պահպանվել, թարգմանված է ռուսերենից։ Քանի որ հայերեն բնագիրն առաջին անգամ լույս է տեսել Հր, 1916, № 71, մարտի 30, սույն հրատարակության մեջ հիմք է ընդունվել այդ թարգմանության առաջին տպագրությունը։
Ռուս բանահյուսությունը սիրողների ընկերությունը գործել է 1911 — 1930 թթ.։ Մ. Կովալևսկին եղել է «ВЕСТНИК ЕВРОПЫ» ամսագրի (1866֊— 1918) հրատարակիչը՝ 1909 թվականից մինչև կյանքի վերջրը։
Թարգմանություն
Հայ գրողների ընկերությունը հայտնում է իր խորին ցավակցությունը ռուսական երկրի վաստակավոր գիտնականի և մեծ քաղաքացու՝ Մաքսիմ Կովալևսկու մահվան առիթով։
Հանուն Ռուսաստանում ապրող բոլոր ժողովոլրդների բարօրության՝ թո՛ղ իրականանան հանգուցյալի վերջին նվիրական խոսքերը, ազատություն, հավասարություն և հառաջադիմություն[1]։
Նախագահ՝ Հովհ. Թումանյան
- ↑ ՀԳԿԸ՝. Թումանյանի ստորագրությամբ ուղարկված այս հեռագրի համար ամենայն հավանականությամբ հիմք է ծառայել Մ. Կովալևսկու հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ ունեցած մարդասիրական վերաբերմունքը։ Նախ, 1900 թ. Փարիզում տեղի ունեցած խաղաղության համաշխարհային կոնգրեսում, որտեղ քննության առարկա էր նաև «Հայկական հարցը» (այդ գործով Փարիզ էին մեկնել Համր. Առաքելյանը, բժ. Հ. Լորիս֊Մելիք֊ յանը և Ք. Մելիքյանը), Մ. Կովալևսկին սիրով հանձն է առել ստորագրելու կոնգրեսին ուղղված հայ ժողովրդի դիմումը և պաշտպանել «Հայոց հարցը»/ 1905—1906 թթ. հեղափոխության օրերին նա հրատարակել է «Страна» թերթը, իր ծառայությունը մատուցելով քաղաքակրթության և ազատագրության գործին, չմոռանալով նաև «Հայկական դատը» (Մշ. 1916, .V 68,