Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


 մարտի 26), Համաշխարհային պատերազմի ժամանակ, միանալով ռուս առաջավոր մտավորականներին (Մ. Գորկի, Վ. Բրյուսով, Յու. Վեսելովսկի, Ի. Բունին, Ֆ, Սոչոգուբ և ուրիշներ) Կովալևսկին նույնպես բողոքել է թուրքերի վայրագությունների, Արևմտյան Հայաստանում կատարվող ցեղասպանության դեմ։

233. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 236)

Ապրիլի 4

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 302։ Անթվակիր է, տարեթիվը որոշվում է ըստ նախորդ հրատարակության։

Տպագրվել է Եժ V, 412:

1 Կատակով հիշեցնում է Մ. Թումանյանի, որպես բարեգործական ընկերության վարչության անդամի, հասարակական եռանդուն գործունեությունը, նա եղել է Թումանյանի երկերի 1903 թ. ժողովածուի և «Մանկական գրադարան» մատենաշարի գրքույկների հրատարակիչը, ինչպես նաև թատերական, ապա դրամատիկական ընկերության հիմնադիրը, թոքախտի դեմ գործող ընկերության նախագահը և այլն։

234.

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈԻՍՈՎԻՆ

Թիֆլիս—Մոսկվա

(էջ 237)

Ապրիլի 12

Բնագիրը պահպանվում է Մոսկվա, Լենինի անվան գրադարան, ձեռագրերի բաժին, ֆ 386, 105, 29:

Տպագրվում է առաջին անգամ։

Թարգմանության

Ստացանք։ Զգացված ենք։ Միշտ հիացմունքով ենք հիշում մեր թանկագին բարեկամներին։ Ողջունում ենք համբուրում ենք[1]:

Թումանյան

  1. Թումանյանները Վ. Բրյուսովից ծանրոցով քաղցրավենիք էին ստացել: