Այս էջը հաստատված է
Եվ առայժմ էլ ինքը՝ Զոպանյանը, հոս—մոտս է, ու խմում ենք Ձեր կենացը։
Ձեր Հովհաննես
Մեծարգո տիկին իշխանուհի
Մարիամ Թումանյան
<1908, դեկտեմբերի կեսերին, Թիֆլիս>
Սիրելի Մարիամ Մարկովնա,
Այժմ ինձ մոտ է մեր նկարիչ պ.Երիցյանը։ Նա այսօր մի կողմի տպագրությունը վերջացրել է, սկսում է մյուս կողմը։
Վկայում եմ, որ գործը շտապով առաջ է դնում և միջնորդում եմ, որ նրա խնդիրը լսեք, Մուշեղի ձեռքով 25 ռ. ուղարկեք։ Եվ խնդրեմ վաղը իրավունք տվեք Ձեզ ներկայանալու։
Ձեր Հովհաննես