Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չգիտեմ որը գրեմ, որը թողնեմ։ Իսկ առայժմ ջերմ ու ջերմ համբուրում եմ ամենքիդ—մայրիկին, Շուշանին, Մարուսյային, Դավթին, Լիլիկին — Միլիկին և երևի ուրիշ էլ կլինի։ Լիզային Էլ՝ իր գերդաստանով, երբ նամակ գրես, ինձանից Էլ սրտագին բարևներ ու կարոտ։ Հույս ունեմ, որ ամենքիցդ նամակներ կստանամ, իսկ թե ինչ կպատասխանեմ—օ՜... Ուրեմն շտապեցեք։

Մարիա Մարկովնի հասցեն նոր ստացա Գեորգի Միխայիլովիչից, իսկ Ռուստեմինը սեղանիս վրա Է։ Մի քիչ զրույց պետք Է անել, թե չէ կտխրենք1։

Ավետիսը2 ո՞րտեղ է, էստեղ նրան հարցնում են։ Եթե տեսնես ասա անարխիստները շատ բարով են անում։ Բայց թող սիրտր չկոտրի (այժմ նրանց սիրտն է բավական կոտրվել). ժամանակ է, այսպես էլ կպատահի, բայց վերջը բարի կլինի։ Մի երգ կա որ ասում է,

էս ինչ խարաբ դարու հասանք, հարալե3

խորհուրդ կտայի երգեր ու ծիծաղեր։ Ուրիշ կերպ ո՞ւմ հախիցը կգաս։

Ես երեք-չորս անգամ հրաշքով ազատվել եմ սպանվելուց—ինչ անենք։ Եթե կսպանեն քեզ վրա կերգեն, եթե ազատվում ես — դու՛ երգիր։ Եվ այսպիսով կհեշտանա կյանքն էլ, աշխարհքն էլ ու կտեսնես — զի բարի է…

էստեղ համբուրում է քեզ ամեն դժար հեշտացնող քո

Օհանեսը

Бебутовская, 44

43. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
<1908, դեկտեմբերի 11, Թիֆլիս>
Սիրելի Մ<արիա> Մ< ակովնա>,

Էս իրիկուն Ֆիլիպն Էլ, ես Էլ Չոպանյանի դասախոսությանն ենք գնալու, որ սիրո բանաստեղծության մասին Է լինելու։