Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


240 ՎԱՀԱՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Դսեղ

(էջ 241)

Հունիսի կեսեր

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 15։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է մոտավորապես, ըստ հունիսի 23֊ի նամակի՝ «Վահանը նորից արձակուրդ առավ» և խոսքերի։

Տպագրվում է առաջին անգամ։

241. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Վան

(էջ 241)

Հունիսի 23

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1379:

Տպագրվել է ՀՀ, 1994, № 33։

1 Վանից ընտանիքին գրած այդ նամակները պահպանվում են ԹԹ, Փբ, А. 3013 — 3016:

2 Պատերազմը շուտ վերջանալու այս լավատեսական խոսքերի հիմքն այդ միջոցին դաշնակիցների ուժեղ հարձակումներն էին Գերմանիայի վրա և նրանց հաջողությունները։

3 Խոսքը վերաբերում է զոքանչին՝ Շուշանիկ Մաճկալյանին և Նրա ամուսնուն՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանին։

4 Ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին Վան մեկնել էր 1916 թ. ապրիլին որպես Համառուսաստանյան քաղաքների միության ներկայացուցիչ։ Վանից նրա Թիֆլիս գալը ժամանակավոր բնույթ է կրել։ Ինչպես երևում է այս նամակին Արտավազդի գրած պատասխանից, հուլիսյան նահանջի օրերին Գորոդեցկին ես վերջինիս հետ եկել է Իգդիր և իր ձեռագրով Արտավազդի՝ օգոստոսի 10֊ի նամակում (ԹԹ, Փբ, №, 3021) ողջույնի հետևյալ տողերն է հղել Թումանյանին.

Шлю сердечный привет
Крепко целую, желаю
Здоровья и сил. Масис
Тоже кляняется Вам
Седой своей головой.


Ваш Городецкий