Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոդվածը տպագրվել է Հր, 1916, № 99, 101, 102, 104 (ՍՀ 7, 232—245): Հոդվածը ունեցավ իր արձագանքները, որոնց մասնակցեցին Մ. Վարանդյանը (№ 111, 112, 115, 144), Արամայիսը (գրող Միսակ Տեր֊Դանիելյան, № 115), Դ. Դեմիրճյանը (M 144, 145):

3 Այդ նույն խորհրդակցության մասին հիշատակություն կա նաև Գ. Աղանյանին գրված հունիսի 1-ի նամակում, խորհրդակցությանը հավանաբար մասնակցել են ՀԳԿԸ վարչության անդամները և քննարկել «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հոդվածը:

4 Նկատի ունի Բաքվի հայ գրասերների ընկերութունը, որի վարչության նախագահը Տ. Հովհաննիսյանն էր (տե՛ս № 150 նամակի - № 1 ծանոթագրությունը)։

5 Այդ հայտարարությունն ազդարարում էր, որ ՀԳԿԸ նախաձեռնությամբ 1916-ի աշնանից Թիֆլիսում բացվելու են հայ գրականության երեկոյան դասրնթացներ (կուրսեր) և ցանկացողներին հրավիրում են ցուցակագրվել (Հր, 1916, № 116)։ ՀԳԿԸ 1917թ. մայիսի 3-ի տարեկան ընդհանուր Ժողովի նյութերից պարզվում է, որ դասընթացների կազմակերպումը նյութական միջոցներ հայթայթելու նպատակով հետաձգվել է մինչև Հայկազյան ընկերության հիմնադրումը: Ըստ Թումանյանի ելույթի, դասընթացներին ունկնդրել ցանկացողների թիվը հասել է 600֊ի։ Որոշվել է կազմել հանձնաժողով, մշակել դասընթացների տիպն ու ծրագիրը (Հր, 1917, 93)։ Պատերազմի պատճառով Հայկազյան ընկերության հետ խափանվել է և դասընթացների կազմակերպումը։

6 Հուշագրեր հայոց գրականության վերնագրով ՀԳԿԸ օրգանը չի հրատարակվել, չնայած այդ հարցը հատուկ քննության էր ենթարկվել վարչության՝ մայիսի 25-ի նիստում և հանձնարարվել էր Գ. Աղանյանին պատրաստել նախահաշիվ (ԳԱԹ, ՀԳԿԸ ֆ, № 45J6): Չեն հրատարակվել նաև գրականության պատմության նյութերը (նամակներ և փաստաթղթեր)։ 1917 ֊ի մայիսի 3-ի ընդհանուր ժողովում Թումանյանը հայտնել էր, որ վարչությունը ձեռնարկել է տպագրելու նյութեր «Դիվան հայոց պատմության» ժողովածուի համար և պատրաստվում է հրատարակել իր պարբերական թերթը, տպագրել երեկույթներին կարդացված դասախոսությունները՝ հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով (Մշ, 1917, № 88, Հր, 1917, № 93)։ Պատերազմը խանգարել է նաև այդ ձեռնարկումների իրականացմանը։

7 Այդ նամակը չի պահպանվել: