Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 «Մի բացհատրություն» հոդվածով և բողոքել Բրյուսովի դսւսախոսության կապակցությամբ ծագած անտեղի վիճաբանությունից, մի գրողի բարձրացնելու համար մյուսին վիրավորելու դեմ (Մշ, 1916, № 40, Վ. Տերյան, Երկերի ժո֊ղովածու, հ. 111, Երևան, 1975, էջ 136—139):

6 Խոսքը վերաբերում է Բաքվի «Գործ» ամսագրին, որ սկսել է հրատարակվել 1917֊ի հունվարից: Աճառյանի «Հայերեն գավառական բառարանի» մասին գրախոսականը տպագրվեց հիշյալ ամսագրի № 7—8֊ում։ Թեև գրախոսականի վերջում գրված էր կշարունակվի, շարունակությունը չի գրվեԼ

7 Խոսքը դարձյալ «Գործ» ամսագրին է վերաբերոմ, «մերը խանգարվեց» գրելով, Թումանյանը նկատի ունի ՀԳԿԸ կանոնադրության և վարչության 1916 թ. մայիսի 5֊ի նիստի «Հուշագրեր հայոց գրականության» վերնագրով պարբերական հրատարակություն ունենալու որոշումը (ՀԳԿԲ ֆ, № 45/6), որը մնաց անկատար նյութական հնարավորություն չլինելու պատճառով։ Վ. Բրյուսովը Թիֆլիսում եղած ժամանակ Թումանյանին առաջարկել է «լայն ծրագրով մի ամսագիր հիմնել և ապահովել նրա հրատարակությունը»։ Այդ ուղղությամբ գործադրած Թումանյանի ջանքերը մնացել են անհետևանք (Հր, 1916, №15):

Անանունը ~ կաշխատակցեմ տողերը տպագրվում են առաջին անգամ։

9 Նկատի ունի «Գործին» աշխատակցելը. 1917 թ. առաջին համարում տպագրվել Է «Մոծակն ու Մրջյունը» ավանդությունը:

246. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

Բորժոմ— Բաքու

(Էջ 246)

Օգոստոսի 24

Ինքնագիրը (12 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 347:

Տպագրվել Է ԵԺ V, 417—418:

1 Պատասխանում է Խանզադյանի՝ 1916 թ. օգոստոսի 15-ի և 17֊ի նամակներին (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 56, 57): Հիշատակված Արամը՝ Առաքելյանն է:

2 «Արև և Լուսինը» տպագրվել է Աղայանի միջամտությամբ, Աղ, 1890, № 7, ապա` ԲՄ I:

3 Խոսքը վերաբերում Է ԲՄ II։

4 Գր. Բալասանյանը իր «Ռուսահայոց նորագույն բանաստեղծները» հոդվածում գրել Է. «…«Մշակի» խմբագրատանը նստած նա հարկ Է համարել ոչ–մշակական Հովհ. Թումանյանին ծաղելու, հետո նույն «Մշակից»