Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Հեռացած՝ «տհաս և անհիմն գոռոզության բանաստեղծին» յուր Թիֆլիսում արած դասախոսություններից մեկում հռչակելու «ամենալավագույն ներկայացուցիչը բանաստեղծական գրականության մեջ» («Հանդես ամսօրյա», 1910, № 1, էջ 73):

1916 թ. օգոստոսի 15֊ի նամակում Խանզադյանը կասկածի տակ է առել Գ-ր. Բալասանյանի մեջբերած Լեոյի կարծիքի հավաստիությունը, թեև նշում է նաև դասախոսության վերնագիրը՝ «Գլխավոր հոսանքները հայկական դրական պատմության մեջ»։ «Ո՞ր տարին է եղել այս դասախոսությունը, հարցնում է նա, արդյոք չի՞ կարելի լրագրական հաշվետվություն գտնել այդ մասին։ Եթե դա ճիշտ է, մեծ պատիվ Լեոյին, որ իր գրածը այդպես խելոք կերպով և համարձակ շեշտով գրել է մի փոքրիկ նախադասությամբ»։ Բայց խնդիրն այն է, որ Բալասանյանի հոդվածում Լեոյի դասախոսության վերնագիը չկա, որը և դժվարացնում է ճշտելու վերջինիս խոսքերի հավաստիությունը։

Նկատի ունի Լեոյի «Ռուսահայոց գրականությունը սկզբից մինչև մեր օրերը» աշխատությունը (Վենետիկ, 1904)։ Ինչ վերաբերում է նրա կարծիքներին, դրանք վերանայվել են հուշագրության մեջ, որտեղ հեղինակը ջանում է արդարանալ, թե իր ուսումնասիրության մեջ նկատի է ունեցել Թումանյանի ստեղծագործոլթյունը նախքան 1903 թ. ժողովածուի հրատարակությունը (ԹԺՀ, 54), մինչդեռ այդ ժողովածուի մասին նույնպես նա բացասական գրախոսություն է գրել (Մշ. 1904, № 1, ստորագրված է Լ.): Թումանյանի ստեղծագործության հանդեպ Լեոյի բացասական վերաբերմունքն այդ տարիներին հետևանք Էր նրա «մշակական» դիրքորոշման։

6 Նկատի ունի ՀԳԿԸ՝ 1913 թ. մայիսի 9֊ի և 16-ի երեկույթների նվիրված Գամառ-Քաթիպային (զեկուցել է Մամբրե Մատենճյանը)։ Բացման խոսքում, գնահատելով հայ գրականության այնպիսի երախտավորների, ինչպիսիք են Րաֆֆին, Գամառ֊Քաթիպան և ուրիշներ, Թումանյանն իր գոհունակությունն Է հայտնել վերջինիս հիշատակին երեկույթ կազմակերպելու համար։ Ամփոփիչ ելույթում, բաժանելով հայ գրականությունը երկու մասի բնաշխարհիկ և տարաշխարհիկ, նա այն կարծիքն Է հայտնեի որ տարաշխարհիկ գրականության ներկայացուցիչներն իրենց երկերում հանդես են բերում «հայրենասիրական մեծ կորով», բայց երբ «վերացական մտքերից դիմում են հայ կյանքի կոնկրետ ձևերին, անմիջապես ցույց են տալիս անծանոթությունն այդ կյանքին» (աչքի առաջ Է ունեցել Գամառ-Քաթիպային և Ղ. Ալիշանին)։ Նա չի համաձայնել զեկուցողի այն մտքին, թե Գամուռ֊ Քաթիպան մեր ազգային բանաստեղծության հիմնադիրն Է, իսկ Մատենճյանի զեկուցումը համարել է «հաջող ու ոգևորված ջատագովություն» (մանրամասնությունները՝ Հր, 1913, № 103, 110, ԱՀ 7, 531 — 533)։

8 Գամառ Քաթիպայի արձանի բացումը տեղի Է ունեցել 1901 թ.