Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 1 Տե՛ս №– 259 նամակի № 3 ծանոթագրությունը։

2 Տե՛ս № 249 նամակի № 1 ծանոթագրությունը։

3 Գրեչանինովի՝ «Անուշ» օպերա գրելու մասին մի այլ փաստ հայտնի չէ:

262. ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՆ

Պյատիգորսկ—Բաքու

(էջ 264)

Օգոստոսի 11

Ինքնագիրը (8 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 292:

Տպագրվել Է ԵԺ V, 427—428:

1 Նկատի ունի 1917 թ. հուլիսի 14֊ին Ն. Նախիջևանում Աճառյանի գրած նամակը, որով նա հետաքրքրվում Էր, թե ինչո՞ւ է ձգձգվում Հայկազյան ընկերության վարչության հրավերը իր՝ Թիֆլիս տեղափոխվելու մասին և խնդրում հաստատ տեղեկություն, որպեսզի կարողանա Ն. Նախիջևանի դպրոցի հոգաբարձությանը հայտնել դպրոցում իր մնալու կամ չմնալու մասին: Ավելացնելով նաև իր զինապարտ լինելը, նամակագիրը շեշտում Է դպրոցը թողնելու դեպքում զինվորական ծառայության կանչվելու վտանգը, ուստի և խնդրում հաստատ պատասխան (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 239)։

2 Այդ նամակը, որ գրված պետք է լինի հուլիսի երկրորդ կեսին, անհայտ է։

3 Օգոստոսի 7-ին Բաքվում Աճառյանի գրած նամակն է (ԳԱԹ, Թֆ, №492):

4 1917 թ. հուլիսի երկրորդ կեսին Պյատիգորսկից Թիֆլիս ուղարկված նամակը, որ գրված էր Կ. Ալիխանյանին, անհայտ է։

5 Այս նամակը, որ գրվել է հավանաբար 1916-ի հոկտեմբերի վերջերին կամ նոյեմբերի առաջին հնգօրյակում, անհայտ է։ Պահպանվում է նամակի պատասխանը` գրված Ն. Նախիջևանում 1916-ի նոյեմբերի 6-ին։ Այստեղից պարզվում է Վանում լեզվաբանական բարձրագույն դասրնթացներ ստեղծելու Աճառյանի մտադրությունը և ձախողումը պատերազմական վիճակի պատճառով։ Այնուհետև Աճառյանը գրել է, թե «հոգով համակրում է» Թումանյանի սկսած գործը և իրեն ամբողջովին դնում է նրա տրամադրության տակ, պարտավորվում է «օգտակար լինել» հայ լեզվի դասրնթացին և առաջարկում մտցնել 21 առարկա սկսած դասական 13 լեզուներից մինչև լեզվաբանական մի շարք առարկաներ (բևեռագրություն, ընդհանուր լեզվաբանություն, համեմատական լեզվաբանություն և այլն):

Իր՝ նոյեմբերի 24-ի նամակում Աճառյանը կրկին հիշեցնում է հրավեր չստանալու, բնակարանը և դպրոցը թողնելու մասին ու հարցնում.