Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ժողովուրդների միջև բարի դրացիական հարաբերություններ հաստատելու համար:

Անդրկովկասյան կառավարչության նախագահ և ռազմական մինիստր՝ Ն. ՌԱՄԻՇՎԻԼԻ

20 մարտի, 1918 թ.

Պատճեն

№ 5228

ՊԱՐՈՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՆԻՍՏՐԻՆ

Խնդրում եմ Ձեզ տեղական ազգաբնակչության մեջ հաշտություն կայացնելու նպատակով կառավարության կողմից Բորչալուի և Ղազախի գավառները գործուղվող Հովհաննես Թադևոսի Թումանյանի տրամադրության տակ դնել Թիֆլիսի բաժանմունքի Հայկական վաշտից կես հարյուրակ զինվորներ մեկ սպայի հետ միասին, որի համար տալ համապատասխան վկայական:

Անդրկովկասյան կառավարության նախագան

279.

ՄՈԻՇեՂ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 285)

Մարտի 17

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 44: Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է ըստ Ղ. Աղայանի կնոջ՝ Նատալյա Աղայանի մահվան, որ տեղի Է ունեցել 1918-ի մարտի 17֊ին։

Տպագրվում Է առաջին անգամ։

1 Հիշատակված «կարևոր նիստերը» առնչվում են ժամանակի քաղաքական իրաղրությանը (տե՛ս մարտի 16-ի պաշտոնական գրությունը և ծանոթագրությունը), երբ Թումանյանը ինքնապաշտպանություն կազմակերպելու և խաղաղություն հաստատելու հայ մտավորականների գործունեության առաջին շարքերում Էր, Մինչև ՀՀՄՄ ստեղծումը նա ստանձնել էր Լոռու, Բորչալուի, Փամբակի, Ղաղախի և Շամշադինի ընդհանուր լիազորի պարտականությունը։

Պահպանվում Է Թումանյանին հասցեագրված մի պաշտոնական նամակ ՀԱԽ-ից՝ 1918, մարտի 17 թվագրությամբ, սրանից պարզվում Է, որ բանաստեղծը պետք Է զբաղվեր նաև հայ-վրացական հարաբերությունների կարգավորման գործով (ԹԹ, Նն, թղթ. № 45, մանրամասնությունները՝ Լ. Կարապետյան. էջ 207, 212):