Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

280. ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻՆ

Թիֆլիս

(էջ 286)

Մարտի 23

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է Մատենադարան. Ստ. Մալխասյանցի ֆ։ Անթվակիր է. բայց նշված ամիսը և օրը հուշում են, որ դրված է 1918 թ., երբ Անդրկովկասի կոմիսարիատի որոշմամբ, Լոռու բնակչության հրավերով և որպես ՀՀՄՄ նախագահ՝ Թումանյանը պատրաստվում էր մեկնլ Լոռի և մոտակա գավառները, ուր սկսվել էին վտանգավոր ընդհարումներ (տե՛ս № 278 պաշտոնական փաստաթղթի ծանոթագրությունը)։

Երկտողի հասցեատերը ՀՀՄՄ-ի փոխնախագահն էր և Ախալցխայի հայրենակցական միության ներկայացուցիչը։ Նույն օրը Թումանյանին գրած նամակով Մալխասյանցը հետաքրքրվել էր, թե ե՞րբ է նա մեկնելու Թիֆլիսից, նրա հետ լինելու է «թուրք հաշտարար»՝ հայերից թալանված գույքը հետ ստանալու համար և ապա կարող են երկու հաշտարարների հետ գնալ Նորավանի այն հայերը, որոնց գույքը կողոպտել են թուրքերը և ստիպել գյուղից հեռանալ, «խեղճերը,— գրել է Մալխասյանցը, — փետրվարի 13֊ից մինչև այսօր արդարություն և իրավունք էին հայցում։ Վարի, երկրագործական աշխատանքի ժամանակն անցնում է, թուրքերը ցանում են մեր վարած բոստանները» (ԳԱԹ, Թֆ, ց 2, № 504)։ Սույն երկտողը այդ հարցերի պատասխանն է։

Տպագրվել է Նդօ, 1995, № 1:

281. ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐԻՆ

Ղարաքիլիսա — Թիֆլիս

(էջ 286)

Մայիսի 15

Հեռագրի բնագիրը ռուսերեն պահպանվում է ՀՔԿՓԿԱ ֆ № 4033, ց 2, գ 908, թ 2։

Հայերեն թարգմանությունը հրապարակել է Սուրեն Շլեպչյանը՝ ԳԹ, 1969, № 36:

1 Անդրկովկասի ներքին գործերի նախարարն այդ ժամանակ Ա.Չխենկելին էր:

2 Հեռագիրն անհայտ է.