Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 էր՝ Ալ. Խատիսյանի եղրայրը և Աշխեն Թումանյանի ամուսինը) մասնակցությամբ։ Ժողովին ներկա էին լինելու Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի, Բուլղարիայի ներկայացուցիչները։ Նպատակներից մեկը Բաթումի՝ հունիսի 3֊ի դաշնագրի վերանայումն էր ըստ Բրեստ֊Լիտովսկի դաշնագրի։ Խորհրդաժողովը տեղի չի ունեցել (մանրամասնությունները՝ Ալ. Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, էջ 97—114, Լ. Կարապետյան, 215—217)։

2 Նկատի ունի հայ֊վրացական սահմանների ճշտումը, որը երկարժամանակ վեճի առարկա էր և ի վերջո 1918֊ի դեկտեմբերին հանգեցրեց հայ-վրացական պատերազմի, տևելով ավելի քան քսան օր (ավարտվեց դեկտեմբերի 31-ին)։ Տեղի ունեցան բանակցություններ, որից օգտվեցին անգլիացիները։ Սրանք, ստեղծելով «չեզոք գոտի», իրենք պետք է տնօրինեին այդ տարածքի իրավունքները։

3 Խոսքը վերաբերում է Լոռու, Ղազախի, Շամշադինի, Բորչալուի լիազորի պաշտոնից հրաժարվելուն։ Այդ մասին ակնարկ կա նաև հուլիսի 14֊ին ՀԱԽ֊ին ուղղված հայտարարության մեջ։ Ուրեմն, այդ պաշտոնից Թումանյանը հրաժարվել է 1918-ի հունիսի 27-ին։

4 Նկատի ունի ՀԱԽ-ի նախագահի տեղակալ Ավետիք Սարգսյանին։

5 Թումանյանը այդ օրերին Լոռի չի մտել (տե՛ս հուլիսի 14֊ի պաշտոնական հայտարարությունը և ծանոթագրությունները)։ ՀԱԽ-ի կենտրոնական կոմիտեի որոշմամբ նա հուլիսի 1 ֊ին մի հանձնաժողովի հետ մեկնել է Բաթում, որտեղ պետք է որոշվեին Հայաստանի սահմանները, ապահովեր գաղթականության վերադարձը։ Դրա համար հունիսի 29-ին նա հատուկ թույլտվություն է ստացել Վրաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունից (վկայականը վրացերեն և թուրքերեն քեզուներով տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 1274)։ Պատգամավորության առաքելությունը նպատակին չի ծառայել մանրամասնությունները` Լ. Կարապետյան, 216— 217)։

284. ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Թիֆլիս

(էջ 288)

Հուլիսի 14

Ինքնագիրը (5 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 1216։

Առաջին էջի վրա Մ. Ս. ստորագրությամբ (հավանաբար՝ Մամիկոնյան Ստեփան, որն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարարն էր) հուլիսի 15֊ին մակագրված է՝ «ֆինանսական բաժնին»։ Պահպանվում է նույն հայտարարության ձեռագիր պատճենը