Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

289. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈԻՄՑԱՆԻՆ

Թիֆլիս

(էջ 293)

Հուլիսի 26

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, գ 13, թ 13։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է ըստ հասցեատիրոջ՝ Թումանյանին գրած 1918 թ. հուլիսի 26-ի նամակի (ինքնագիրը պահպանվում է Համ. Համբարձումյանի արխիվում, մեքենագիր պատճենը ԹԹ, Փր, № 959)։

Համ. Համբարձումյանը ՀՀՄՄ քարտուղարն էր։ ՀՀՄՄ մասին տե՛ս մարտի 16-ի հայտարարության № 2 ծանոթագրությունը։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Այս խոսքերը պատասխան են Համբարձումյանի՝ վերը հիշատակված նամակի հետևյալ տողերի. «Վրաց կառավարությանը տրվելի դիմումը երևի արդեն ստորագրել եք ուղարկեցեք, որ հանձնեմ։ Պարսկաստանի դիմումը թարգմանված է, թարգմանության համար պետք է վճարել։ Բացի այդ, հարկավոր է այսօր տպագրել տալ, որի համար նորից ծախր է հարկավոր, մինչդեռ մեր կասսայում ոչինչ չկա։ Դիմումի անգլերենը, եթե ստացել եք, ուղարկեցեք, որ տպագրել տամ ու հանձնեմ (դորան նույնպես ծախսեր են հարկավոր)։

Մերջբերված տողերում և Թումանյանի պատասխանում խոսքը վերաբերում է ՀՀՄՄ և հայ գրողների ընկերության ստորագրությամբ աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչին որի գրտական միսսյիայի ներկայացուչին (ՊԿՊԱ, Ֆ 244, ց 1. զ 13, թ 6): Կոչը նպատակ ուներ, նկարագրելով հայ ժողովրդի ծանր վիճակը, օգնություն ստանալ այլ ժողուվրդների պառլամետներից, ակադեմիաներից, համասարաններից, գիտական ընկերություներից: Կոչի բովանդակությունը ընդհանուր առմամբ նույնն է եղել, բացառություն են կաղմել Թուրքիային, Պարկաղտանի ուղղվածները:

Այդ մասին թղթակցություն է տպագրվել Թիֆլիսի «Кавказское слово» օրաթերթերում (1918, № 176, 22-ը ոգոստոսի), ու հայտնվում է, որ կոչի գերմաներեն տարբերակը օգոստոսի կեսերին գերմանական պատգամավորությամբ գլխավոր գեներալ ֆոն Կրեսսին է ներկայացրել անձամբ Թումանյանը: Ականավոր գրողին գեներալն ընդունել է սիրով, զրուցել նրա հետ ավելի քան մեկուկես ժամ: Վերջինս Թումանյանը խնդրել է օգնել հատկապես գաղթականներին՝ վերադառնալու հայրենիք և ստանալ իրենց բնակավարյերում եղած և այդ միջոցին թուրքերն պատկանող