1 Խոսքը վերաբերում է բանաստեղծի «Последний отлив» հոդվածին, որ տպագրվեց KC 1918, № 244, նոյեմբ. 12։ Մ. Գևորգյանը աշխատում էր հիշված թերթի խմբագրատանը։ Նույն հոդվածը հայերեն լույս է տեսել «Վերջին տեղատվությունը» վերնագրով (Ժձ, 1918, № 60)։
295. ՀՈՎՍեՓ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Թիֆլիս–Թեհրան
(էջ 297)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 2, №39։
Տպագրվել է ՀՀ, 1994, № 33:
1 Գր. Բուլղարացու մասին տե՛ս № 296 նամակի № 10 ծանոթագրությունը։
2 Արտավազդ Թումանյանը 1915 թ. Ջուլֆա, ապա 1916-ին Վան էր մեկնել որպես «Քաղաքների միության» աշխատակից և մնացել մինչև Վանի վերջնական գրավումը թուրքերից (1918, մարտ)։ Նրա սպանության լուրը հետևյալն է. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քրդերից սպանվել է դոկտոր Վարդանյանը, Միքայելը, Թումանյան Արտավազդը ու օր, Սահակյանը» («Քաղաքային միության» ծառայող) ՆՀ, 1918, դեկտեմբերի 3, № 12։
3 Համադան ուղարկված այդ նամակներն անհայտ են։
4 Ջ. Եսայանի նամակն անհայտ է։
5 Արտավազդ Թումանյանի սպանության մասին Հովսեփ Միրզոյանը իր պատասխան նամակով գրված 1919 թ. հունվարի 16-ին, հայտնում է, որ «Արտիկը երեք ուրիշ ընկերոջ հետ դուրս է եկել Բեջարից, բայց Համադան բնավ չի հասել։ Թե ինչ է պատահել նրանց՝ շատ բան ասում են, բայց ոչ մեկը ստույգ չէ, ընդհակառակը բոլոր այդ կողմերի տեղեկությունները հյուսված են ասեկոսեների վրա։
Այդ պատճառով ես գրեցի Համադան՝ եղբորս, որ ոչ մի ջանք կամ ծախք չխնայե ստույգ տեղեկություն բերելու և հայտնելու ինձ» (ԳԱԹ, Թֆ, № 403)։
Թումանյանի ծննդյան 100֊ամյակի հոբելյանի նախօրյակին Վանի դեպքերին ականատես, նախկին բուժակ Կարո Սարգսյանը պատմում էր, որ Ա. Թումանյանը գտնվում էր բժշկասանիտարական զորամասերում, սպանվել է 1918-ի մարտին Վանի վերջին նահանջի օրերին՝ Պարսկաստանի սահմանամերձ Գյոլթափա (Կապույտ բլուր) գյուղում (ԹԺՀ, 913)։ Որդու սպանության մասին, այդ օրերին և հետագայում, Թումանյանը որևէ այլ տեղեկություն լի ստացել։