Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



300. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

էջ 303)

Հունվարի 23, 24

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ՊԿՊԱ, ֆ 221,, ց1, գ 105, թ 36։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Թումանյանին գրած Լեոյի հետևյալ երկտողի թվագրությամբ. «Հիվանդ եմ, չեմ կարողանում դուրս գալ, խնդրում եմ դեկտեմբեր ամսվա ռոճիկի մնացորդը տաս Սիմոնիս ‹՞›։ 1919, հունվ. 23 (նույն տեղում, թ 38)։

Երկտողը գրված է այն ժամանակ, երբ Թումանյանը քննիչ հանձնաժողովի նախագահն էր, Լեոն ղեկավարում էր նույն հանձնաժողովի պատմահասարակական բաժինը (այլ մանրամասներ տե՛ս № 296 նամակի № 7 ծանոթագրությունը)։

Տպագրվում է առաջին անգամ։

301. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

Թիֆլիս—Վլադիկավկազ

(էջ 304)

Փետրվարի երրորդ տասնօրյակ

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 405, Անթվակիր է. տարեթիվը և ամիսը որոշվում է «…էս երկու օրը իմ ընկերներն ու բարեկամները մի աղմուկ սարքեցին, թե ինչ է՝ լրանում է քո հիսուն տարին» խոսքերով։ Բանաստեղծի ծննդյան 50-ամյակի հանդիսությունները սկրսվել են փետրվարի 20֊ից հետո, դրանով էլ որոշվում է նամակի գրության մոտավոր ժամանակը։

Տպագրվել է Եժ V, 437—438։

1 Չի պահպանվել, այղ նամակում Սառիկյանը հայտնեը էր որդու Խորենի մահվան մասին (ԵԺ V, 437)։

2 Խոսքը վերաբերում է Արտավազդ որդու զոհվելուն (տե՛ս № 295 նամակը և ծանոթագրությունները)։