303. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 305)
Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ՊԿՊԱ, ֆ 244, ց 1, դ 7, թ 54, Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է բովանդակությամբ, ըստ ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի նիստերի արձանագրությունների։ Խորհրդի հիմնական խնդիրներից մեկը գաղթականությանն օգնելու, նրանց իրենց բնակավայրերը վերադարձնելու գործի կազմակերպումն Էր։ Եթե նկատի ունենանք, որ 1919 թ. մարտի 4֊ի նիստին նախագահել Է Մարգար Ավետիսյանը, և որ այդ օրը նույնպես քննարկվել Է գաղթականությանն օգնելու հարցը, հավանորեն այս երկտողը գրվել Է հենց այդ օրը (տե՛ս ՀՀՄՄ կենտրոնական խորհրդի արձանագրությունները ՊԿՊԱ, № 244 ֆոնդում, հատկապես մարտի 4-ի արձանագրությունը՝ ֆ 244, ց 1, գ 13)։
Տպագրվում Է առաջին անգամ։
304. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս—Երևան
(Էջ 306)
Ինքնագիրը չի պահպանվում։ Հեռագրի բնագիրը գտնվում Է ՊԿՊԱ, ֆ 199, ց 1, գ 47, թ 18, 19։ Հայերեն թարգմանությունը տպագրվել Է Մշ, 1919, № 54, ՀշԹ, 1919, №46 (փոքր տարբերություններով), այնուհետև՝ ԳԹ, 1990, № 39։
Թարգմանություն
Հայաստանի կառավարության մինիստր նախագահի փոխանորդ Խատիսովին
• Հայրենի երկրի անդրանիկ կառավարության անդրանիկ գրական ողջույնն ու բարեմաղթությունները հուզեցին ինձ մինչև արտասուք։
Էս բոլոր զգացումները ես բացատրում եմ ոչ թե իմ գրական գործերի արժեքով, այլ ազգային ոգու անպարտելի հզորությամբ մեր ժողովրդի, որին չեն կարող ընկճել ոչ սով, ոչ հիվանդություն, ոչ հալածանք, ոչ տառապանք։ Միշտ մնում Է կենդանի և թևավորված մեծության ու գեղեցկության տենչերով։