Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Հայերեն թարգմանությունները տպագրվել են ՀջԵ 1919, № 56, նոյեմբերի 27։

Թարգմանություն

Մեծարգո Նոյ Նիկոլաևիչ,

Այն օրերին, երր իմաստուն ձեռքով վերականգնվում է երկու եղբայր ժողովուրդների դարավոր համերաշխությունը և փոխըմբռնումը, մենք բոլորս համակված ենք այն խորին գիտակցությամբ, որ հայ և վրաց ժողովուրդների համերաշխ և խաղաղ կյանքի անխախտ հիմքերի վրա է միայն, որ պիտի կառուցվի նրանց փայլուն ապագան ու կուլտուրական առաջադիմությունը: Ուստի Հայկական Հայրենակցական միությունները, որոնք իրենց կոչումն են համարում Անդրկովկասի ժողովուրդների միության համերաշխություն գլուխ բերելու գործը, մեծագույն ուրախության զգացումով ողջունում են Ձեզ և Ձեր գլխավորած հանրապետության կառավարությանը՝ Ձեր այն անշեղ ձգտումի համար, որ գործադրում եք հասնելու երկու դարավոր դրկից ժողովուրդների համերաշխությանն ու փոխըմբռնմանը՝ իրավունքի և արդարության հիմունքներով։

Թող ի կատար ածվի Անդրկովկասի ժողովուրդների միաբանության և հաշտության այն առաքելությունբ, որին կոչված է Վրաստանը։

Հայկական Հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նախագահ՝ Հովնաննես Թումանյան:

Մեծարգո Եվգենի Պետրովիչ,

Հայ և վրաց ժողովուրդների միաբանություն համերաշխության նվիրական բաղձանքի հաջող իրականացման նախօրյակին, միաբանություն, որ խախտված էր ժամանակավոր և անցողիկ երևույթներով, մի բան, որ անսահման ցավ պատճառեց Ձեգ և մեզ բոլորիս, միաժամանակ ճանաչելով Ձեզ որպես համերաշխության գաղափարի համոզված կողմնակից, ես բոլոր Հայկական հայրենակցական միությունների անունից, որոնք իրենց գործունեությունը նվիրել են անդրկովկասյան ժողովուրդների համերաշխության գործին, հայտնում եմ իմ խորին ուրախության և շնորհակալության զգացումը և ողջունում Ձեր բոլոր նախաձեռնումները այգ ուղղությամբ։

Թող որ Անդրկովկասի ժողովուրդների միաբանության գործը ամրապնդվի իրական և հավերժական հիմունքներով։

Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նախագահ՝ Հովհաննես Թումանյան