կոմիսարիատը առհասարակ նպաստներ չի բաշխում աշխատավորներին, այլ վարձատրում է նրանց աշխատանքը։
Մյուս կողմից՝ խորհրդային իշխանությունը, որպես Հայաստանի սահմաններում ապրող աշխատավոր ժողովուրդների իշխանություն, չի կարող օժանդակություն ցույց տալ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ազգային կուլտուրական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեության բնույթով ոչ մի առնչություն չունեն Խորհրդային Հայաստանի սահմաններում կատարվող կուլտուրական աշխատանքի հետ (ՀԳՄՄ ֆ, № 34, մեքենագիր, ԹԹ, № 3770)։
366. ԱՇԽԵՆ, ՄՈՒՇԵՂ ԵՎ. ՀԱՄԼԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ
Թիֆլիս—Երևան
(էջ 371)
Ինքնագիրը (10 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, №1222։ Տպագրվել է կրճատումներով Եժ V, 450—452։
1 Նախորդ գիտական հրատարակության մեջ Մուշեղի և Համլիկի անունները չկան։
2 Նույն տեղում չկան Մենք այսինքն մեր խոսքերը։
3 Մուշեղ Աղայանն է։ Նա ձերբակալվել էր Դիլիջանում 1920 թ. Մայիսյան ապստամբությանը մասնակցելու մեղադրանքով և ապա տեղափոխվել Երևանի բանտ։ Մինչ այդ նա բանտարկվել էր նաև Թիֆլիսում (որպես բոլշևիկ) և ազատվել Թումանյանի միջնորդությամբ (մանրամասնությունները՝ Թումանյանին Մուշեղ Աղայանի գրած նամակում <1920, հուլիս>. ԳԱԹ, Թֆ, ց 2, №234, Ն. Թումանյան, էջ 211. այստեղ Մ. Աղայանի բանտարկության տարին շփոթված է (1919), պետք է լինի՝ 1920)։
4 Տե՛ս № 364 նամակը:
5 Լենինին գրված դիմումը հայտնաբերել չհաջողվեց։
6 Մարուսյայից ~ տեղեկություն կունենա։ Տպագրվում է առաջին անգամ։
7 1919—1920 թթ. Մուշեղ Թումանյանը Կարսում զինվորական ծառայության մեջ լինելով, կնոջը՝ Մարիա (Մարուսյա) Արխիլենա Սակալսկայային որդուն՝ Վիգենին, տեդափոխել էր իր մոտ։ Միաժամանակ նա աշխատում էր տեղի ռեալական ուսումնարանում, որտեղ դասավանդում էր նաև կինը։ 1920 թ. աշնանը Մուշեղը հայկական բանակի հետ նահանջելով հասնում է Երևան, իսկ կինը, Կարսի գրավումից հետո, մեծ դժվարությունների գնով երեխայի հետ տեղափոխվում է քաղաքի մոտակա