Բլագոդարսկ գյուղը և միայն 1921֊ի գարնանը հասնում Թիֆլիս (տե՛ս ԹԹ, Մ. Սակալսկայայի հուշերը)։
8 Աճեմյանը (Մոսյա, Լյալյա) և Խատիսյանների բարեկամն է, մասնագիտությամբ իրավաբան։
9 Հա, մոռացա ~ կունենա։ Տպագրվում է առաջին անգամ։
10 1920 թ. աշնանը բանաստեղծին այցելել է բանասեր Տիրայր արքեպիսկոպոս Մելիք֊Մուշկամբարյանը Ամերիկա մեկնելուց առաջ (Ն. Թումանյան, էջ 234—235). թերևս նա է տարել Թումանյանի գրվածքները հրատարակելու, այդ մասին այլ տեղեկություն չկա։
11 Եկավ ~ մասին։ Տպագրվում է առաջին անգամ։
12 Ռեկոմի ~մարդ է։ Տպագրվում է առաջին անգամ։
13 Ալ. Իվանովիչն ~ կգա։ Տպագրվում է առաջին անգամ։
14 Հավանաբար Գևորգ Ղարաջյանն է։
15 «Վերնատուն» գրելով նկատի ունի Դեմիրճյանին, Շանթին, Աղբալյանին, որոնք այդ միջոցին ապրում էին Երևանոում։
1921
367. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս
(էջ 375
)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, №1372: Անթվակիր է. թվագրությունը հասցեատիրոջ ձեռքով ավելացված է հետագայում. «1921» I, իմ օպերացիայի ժամանակ»։
Տպագրվում է առաջին անգամ։
368. ՍԵՐԳՈ (ԳՐԻԳՈՐԻ) ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻՆ
Թիֆլիս- Երևան
(էջ 375)
Հեռագրի ինքնագիրը ժամանակին պահպանվել է Սիմոն Վրացյանի մոտ, տպագրվել է «Հայրենիք», Բոստոն, 1923, № 74 — 75։ Անթվակիր է. թվագրությունը որոշվում է ըստ հեռագրի «արդեն հինդերորդ օրն է Երևանում եմ» խոսքերի։ Բանաստեղծը Երևան ժամանել էր 1921 թ, փետրվարի 18֊ի՝