Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/700

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 դաշնակցության «Հայաստանի փրկության կոմիտեի» կառավարական հեղաշրջումից հետո, նպատակը Երևանում և շրջակայքում բանակցությունների միջոցով խաղաղությունը վերականգնելն էր։ Դուրս գալով Թիֆլիսից մարտի 13-ին, Ղիլիշան— Ելենովկա — Ախտա երթուղով, Թումանյանը Երևան հասել է մարտի 20-ին։ Փետրվարյան հեղաշրջման, ճանապարհին և Երևանում ստացած տպավորությունների մասին մանրամասն տեղեկություններ և հետաքրքրական մեկնաբանություններ կան «Իմ Երևան գալու առիթով... անավարտ հոդվածում (տե՛ս № 370 նամակի № 3 ծանոթագրությունը, № 371 — 373 նամակները ծանոթագրություններով, նաև՝ «Հայրենիք,» , 1923, № 10, էջ 69—70, Ս. Վրացյանի հուշերը)։

Ստորև հրապարակվում է երկու փաստաթուղթ, որոնք լրացնում են Թումանյանի՝ Երևան հասնելու հետ կապված տեղեկությունները:

Պ. Հովհաննես Թումանյանին

Համաձայն Ձեր խնդիրքին, Հայաստանի հանրապետական կառավարությունը թույլ տվեց անցնելու մեր զորաշղթան։ Մարդիկ ղրկած եմ Ձեզ ընդունելու համար։ Արգելվում է ամեն խոսակցություն Ձեզ առաջնորդողների հետ:

19 մարտ, 1921

Ներգործմին` Կարո Սասունի

(Պահպանվում է ԹԹ, ՓԲ, № 2370):

Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ Ս. Վրացյանին

Տեղումս լուրեր են տարածվել, որ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը բոլշևիկների կողմից եկել է իբրև ներկայացուցիչ և յուր հեղինակավոր փսփսուքներով ու ներկայությամբ ժողովրդի մեջ մեծ հուզում է առաջ բերել։

Մենք լավ ենք ճանաչում Թումանյանին, պահանջում ենք երկրորդ Լեգրան[1] չսնուցանել Հայաստանի կրծքում և չգուրգուրել իբրև բանաստեղծի։ Կա՛մ պետք է [բանտարկել] չեզոքացնել, կա՛մ հեռացնել։ Մեր գավառը երբեք չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ մենք ներկա բոլշևիզմի քնացնող օրորներին ենթակա լինենք.

Էջմիածնի գավառի Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահ՝


1921, մարտի 23

Վ. Տեր-Խաչատրյան

Տպագրվել է ՀՍՍՌ ՆԳՄ արխիվային բաժնի բյուլետեն, 1958, № 2 (3), էջ 13):

  1. Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ (1920 թ.)։