Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Տե՛ս, № 382 նամակը:

3 Նկատի ունի Հաայրենիքի օգնության մարմինը (ՀՕՄ), ոը ստեղծվել էր 1920 թ. հոկտեմբերի 24֊ին, Պոլսի 43 միությունների մասնակցությամբ (տե՛ս Հ. ՍիրունոՒ հուշերը՝ ԹԺՀ, էՋ 811—812): ՀՕՄ֊ի և ՀՕԿ ֊ի համագործակցության մասին տե՛ս Ասատրայանի «Թումանյանի արտասահմանյան ուղևորությունը» հոդվածը՝ ՈԻՀ 1, 262— 265։

4 Արդեն ~օրերս: Տպագրվում է առաջին անգամ։

5 Տե՛ս № 383 նամակի № 4 ծանոթագրությունը։

6 Ըստ այդ դեկրետի, կենսաթոշակով ապահովվել են Թումանյանը, Իսահակյանը, Շիրվանզադեն, Հ. Հովհաննիսյանը, Լ. Շանթը, Նար֊Դոսը, Հ. Հակոբյանը, Գ. Դեմիրճյանը, Մ. Սարյանը, Գ. Բաշինջաղյանը, Սիրանույշը, Հովհ. Աբելյանը և այլ անվանի արվեստագետներ (ԿԱ, 1921, № 183, հոկտեմբերի 13)։ Հայաստան հայ արվեստի չորս միությունների ընդհանուր ժողովում զեկուցել է Հովհ. Թումանյանը «Հայ արվեստի նյութական ապահովության մասին» հարցի շուրջ (նույն տեղում, № 186, հոկտեմբերի 15)։

385. ՄԱՄԻԿՈՆ ԴԵվՈՐԳՅԱՆԻն

Թիֆլիս

(էջ 399)

Հոկտեմբերի առաջին տասնօրյակ

Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 40։ Անթվակիր է. ժամանակը որոշվում է Հայարտան (Հայ արվեստի տուն) կանոնագրության հիշատակությամբ. Վրաստանի լուսժողկոմին կանոնադրությունը ներկայացվել է 1921 թ. մարտին, բայց պաշտոնական հաստատումը ձգձգվել է մինչև հոկտեմբեր, ըստ այդմ էլ որոշվում է սույն երկտողի մոտավոր ժամանակը։ Հասցեատերը Հայաստան կազմակերպիչներից էր՝ Ա. Կարինյանի, Պ. Մակինցյանի, Հ. Սուրխաթյանի, Ս. Փիրումյանի, Լեոյի, Ռ. Մելիքյանի հետ։

Տպագրվում է առաջին անգամ։

386. ՀԱՅԱՐՏԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԺՈՂՈՎԻՆ

Թիֆլիս

(էջ 400)

Հոկտեմբերի 11

Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, №358։

Տպագրվել է ԵԺ V, 461 — 462։

1 Նկատի ունի գրականություն և արվեստի աշխատողների այն ցուցակը, որ պետք է ներկայացվեր Վրաստանի լուսավորության ժողկոմատին՝ նյութական օգնության կարիք ունեցողներին օգնելու համար: