Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/712

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2 Խոսքը վերաբերում է Լեոյի գրավոր բողոքին՝ Հայարտան զեկուցումներից մեկում իր հասցեին Դեմիրճյանի թույլ տված վիրավորական արտահայտության համար։

387. ԳՐՉԻ ՄՇԱԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Թիֆլիս

(էջ 400)

Հոկտեմբերի 11

Ինքնագիրը (1 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 357։ Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է հոկտեմբերի 11 ֊ի նախորդ գրությամբ։

Տպագրվել է ԵԺ V, 461։

1 1921 թ. հոկտեմբերի 29-ին Հայարտանը պետք Է տեղի ունենար քննադատ Գարեգին Մելոյանի զեկուցումը «Պետրոս Դուրյանն ու իր քնարի հիմնական լարերը» թեմայով։ Կարելի Է ենթադրել, որ Թումանյանը Մելոյանին հրավիրել Է այդ զեկուցման շուրջ խոսելու համար։

388. ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Հայաստանի Խորհրդային Հանրապետության լուսժողկոմին

Թիֆլիս–Երևան

(էջ 401)

Հոկտեմբերի 13

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Սայաթ-Նովայի ֆ, № 131/64:

Սայաթ֊Նովայի տետրակը (հայտնի է Դավթար անունով) ձեռք էր բերվել Թումանյանի նախաձեռնությամբ Բագրատ Սայաթ ֊Նովայից (աշուղի ծոռը)։ Սույն նամակը հասցեագրված Է Հայաստանի այդ ժամանակվա լուսժողկոմ Աշ. Հովհաննիսյանին։

1920 թ, գարնանը, երբ լույս են տեսնում Իոսեբ Գրիշաշվիլու կազմած Սայաթ֊Նովայի վրացերեն խաղերը, այդ մասին Գ. Բաշինջաղյանի գրած հոդվածից հետո (Մշ, 1920,, № 57) հարց է ծագել՝ ո՞վ Է այն վստահելի մարդը, որի մոտ պահվում Է Սայաթ֊Նովայի ձեռագիր տետրակը։ Հարցին պարզաբանություն Է տվել դարձյալ Գ. Բաշինջաղյանը, գրելով. «Այն վստահելի մարդը, որի մոտ առայժմ պահպանվում Է տետրակը, Հովհ. Թումանյանն է …Որոշված Է հանձնել ամենաապահով ազգային հիմնարկության» (Մշ, 1920, & 59, 62):

Հայաստանի խորհրդայնացումից հետո տետրակը հանձնվել է Հայաստանի պետական թանգարանին (այժմ՝ ԳԱԹ)։