Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/722

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



403. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Թիֆլիս—Երևան

(էջ 415)

Հունիսի 17

Ինքնագիրը (1 էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, ց 2, № 38:

Տպագրվել Է ԵԺ V, 469—470:

1 Բանաստեղծի հիվանդության մասին տե՛ս № 399 նամակի № 2 ծանոթագրությունը:

2 Տե՛ս № 406 պաշտոնական նամակը։ Պոլսում Թումանյանի ծավալած գործունեության մասին տե՛ս Աս. Ասատրյանի «Թումանյանի արտասահմանյան ուղևորությունը» հոդվածը (ՈԻՀ 1, 262—266):

404.


Թիֆլիս

(էջ 416)'

Հունիսի 17

Ինքնագիրը պահպանվում Է ՀՀ ՀՔԿՓԱ Ալ. Մյասնիկյանի ֆոնդում, Նախկին հրատարակության մեջ նամակի Երևան ուղարկված լինելու փաստը ճիշտ չէ, հասցեատերը այդ ժամանակ ապրում և աշխատում էր Թիֆլիսում՝ Անդրֆեդերացիայի կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոնով:

Տպագրվել է ԵԺ V, 467—468:

1 Ըստ երևույթին, Ալ. Մյասնիկյանի կարգադրությամբ էր Վրաստանի լուսավորության ժողկոմատը Թումանյանին տրամադրել տաս միլիոն ռուբլի. Նա բազմիցս հետաքրքրվել է բանաստեղծի առողջական վիճակով, օգնել ինչով կարող էր և երկու անգամ (1922-ի հունվարի 13-ին և մայիսի 24-ին) այցելել նրան (Ն. Թոսւանյան, 270):

2 Խոսքը վերաբերում է տեղական (անդրկովկասյան) դրամանիշներր ռուսականով փոխարինելու կարգադրությամբ, որ տեղի է ունեցել 1922-ի ամռանը։

3 Լուսավորության ժողկոմը Պողոս Մակինցյանն էր։