405. ԱՐԱՄԱՅԻՍ ԵՐԶՆԿՅԱՆԻՆ
Թիֆլիս—Երևան
(էջ 417)
Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 323։
Նախորդ հրատարակության մեջ օրը սխալ է նշված, ճշտվում է 17 ըստ ինքնագրի։
Տպագրվել է Եժ V, 468 — 469։
1 Նկատի ունի ՀՕԿ֊ին ուղարկած նույն օրվա նամակ (№ 403):
2 Բոստոնի հանձնաժողովի դիմումն անհայտ է:
3 Տե՛ս նախորդ նամակը։
4 Այդ միջոցին Թումանյանի մանկական գրվածքներից որևէ ժողովածու, չի հրատարակվել։
5 Թումանյանի այդ ցանկությունը չի կատարվել։
6 Ա. Երզնկյանին գրված մի այլ նամակ հայտնի չէ, հավանաբար, որևէ բան չի ձեռնարկել անվերջ սրվող հիվանդության պատճառով։
406.
Հայաստանի Օգնության ԿՈՄԻՏԵԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ
Թիֆլիս—Երևան
(էջ 418)
Ինքնագիրր (7 էջ սևագիր) պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 58: Մեքենագիր մեկ էջ (սկիզբը) գտնվում է ՀՀՊԿՊԱ, ֆ 178, ց 1, գ 421, թ 15. հայտնաբերել է Աս. Ասատրյանը և այդ մասին գրել իր Թումանյանի արտասահմանյան ուղևորությունը» հոդվածում, հայտնելով, որ ամբողջական ինքնագիրը գտնված չէ (ՐԻՀ 1, 283 — 285)։ Մեքենագիր այդ էջի և սևագրի նույն հատվածի միջև գրեթե տարբերություն չկա.
Ամբողջական բնագիրր տպագրվում է առաջին անգամ։
1 Տե՛ս №399 նամակի № 2 ծանոթագրությունը։
2 Անհայտ պատճառով Թաղիանոսյանը այդ մասին չի զեկուցել, տե՛ս Ասատրյանի նշված հոդվածը, 1, 262 — 265:
3 Մանրամասնությունները նույն տեղում։
4 Այստեղ ավարտվում է ինքնագրի այն հատվածը, որի մեքենագիր մեկ էջ հայտնաբերել է Աս. Ասատրյանը։