առաջին գրքի համար (խմբագրությամբ՝ Աշ. Հովհաննիսյանի, Պ. Մակինցյանի և Ասք. Մռավյանի. լույս է տեսել 1922 թ.)։
9 Ասում են մանկական գրականության սով է~ Սրա առաջն առնելու համար խոսքերն արձագանքն են Թումանյանին Պ. Մակինցյանի գրած 1922 թ. հուլիսի 18-ի նամակի այս տողերի. «Մանկական գրականության մե՜ծ սով է։
Այս բոլորր ախորժելի նյութեր են թե զրույցի, թե գործի» (ԳԱԹ, Թֆ, № 860)։
10 Եթե ավետարանից ~ ծառերի տակ։ Ավետարանական այս խոսքերը Թումանյանը օգտագործել է յուրովի (տե՛ս Մատթևոս, գլ. Ե, 7, 9, 10)։
11 Տե՛ս № 181 նամակը. Հրատարակչական ընկերությանը հանգուցյալ համարելով՝ նամակագիրը նկատի ունի Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության լուծարվելը, Տակավին 1919 թ. հոկտեմբերին ընդհանուր ժողովի օրակարգ է մտել (Գ. Աղանյանի, Վ. Խորենիի, Վ. Ահարոնյանի և Գ. Լևոնյանի նախաձեռնությամբ) ընկերությունը Երևան տեղափոխելու հարցը, որից հետո միայն 1921 թ. հիմնվել է Հայպետհրատը Երևանում։
12 Խոսքը վերաբերում է Վ. Տերյանի ժողովածուին, որ չորս հատորով լույս է տեսել Կ. Պոլսում (1923—1925)։
13 Նոր ուղղագրության մասին Թումանյանի այս խոսքերը պատասխանն են հասցեատիրոջ վերը նշված՝ հուլիսի 18֊ի նամակի հետևյալ տողերի. Աշոտը (Հովհաննիսյան ֊ խմբ.) ինձ գցել է նոր ուղղագրության կրակի մեջ, և հիմա ես եմ դառել բակլան խաշած ցանող խանը։ Նա պնդում էր, որ նախագիծը իր ժամանակին ուղարկված է եղել բոլոր հայկական կուլտուրական հիմնարկներին և ինքը անձամբ հանձնել է Ձեզ՝ իբրև հայ գրողների «խանին» պաշտոնապես և մի շարք այլ անձանց. Այնպես որ չի կարելի ասել, թե այդ ռեֆորմը քննության չի դրվել։
Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը դեկրետ է հանել (և ո՛չ լուսժողկոմը), որ պարտագիր է ինձ համար նույնքան, որքան յուրաքանչյուր հայ քաղաքացու համար» (ԳԱԹ. Թֆ, № 860)։
Թումանյանի արխիվում որևէ փաստ չկա այն մասին, թե Աշ. Հովհաննիսյանը «իր ժամանակին» նոր ուղղագրության նախագիծը հանձնել է բանաստեղծին։
Նվարդ Թումանյանը հիշում է, որ 1922 թ. մայիսին բանաստեղծը Երևանից հրավեր է ստացել մասնակցելու նոր ուղղագրության մասին կայանալիք խորհրդակցությանը, բայց չի մեկնել հիվանդության պատճառով և փոխարենը գրել է Մակինցյանին ուղղած մայիսի 17֊ի պաշտոնական բողոքը (Ն. Թումանյան, 274): Եթե իսկապես այդ հրավերը մայիսին էր, ուրեմն՝ եղել է ուղղագրության դեկրետից հետո, ուստի և ավելորդ է պնդել, թե «իր ժամանակին» Թումանյանը ռեֆորմի նախագիծր ստացել է (այլ