մանրամասներ տե՛ս № 401 պաշտոնական նամակը և ծանոթագրությունները)։
Ուշագրավ է Պ. Մակինցյանի նամակից վերը բերված տողերի շարունակությունը. «Ստացա Թիֆլիսի գիտակ հայերի նոր առաջարկը. խեղճ ու կրակ բան, որ տեղիս մասնագետների մի բավական բազմամարդ ժողով միանգամայն անընդունելի գտավ…»։ «Նոր առաջարկ» ասելով, Մակինցյանը, հավանաբար, նկատի ուներ ՀԳՄՄ վարչության նախաձեռնությամբ և Վրաստանի լուսժողկոմատի թույլտվությամբ հունիսի 3֊ին և 5-ին տեղի ունեցած Ստ. Մալխասյանցի դասախոսությունից և մտքերի փախանակությունից հետո ընդունված բանաձևը, որը պետք է ներկայացվեր Վրաստանի լուսժողկոմատին և ուղարկվեր Երևան (ԿԱ, 1922, № 123)։
408. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Թիֆլիս-Ալեքսանդրապոլ
(էջ 425)
Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 340։
Տպագրվել է Եժ V, 473 — 475։
1 Վիկրին (որին ուղղված Թումանյանի նամակն անհայտ է), ինչպես նաև Մարտընը և Դևիսը Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց ընկերության (Նիրիստրլիվ) գործակալներից են։ Թումանյանի գործերը հրատարակելու նրանց մտադրությունը չի իրականացել։ Ինչպես վկայում էր Թամար Թումանյանը, ամերիկացիները մտադիր են եղել նույնիսկ նկարահանել «Աասունցի Դավիթը, բայց դա ևս չի իրագործվել։
2 «Լուսաբերը» պատրաստել և հրատարակել են Թումուանյանը, Շանթը և Լիսիցյանը միասին։
3 Նկատի ունի Պ. Մակինցյանի՝ 1922 թ. հուլիսի 18-ի նամակը (ԳԱԹ, Թֆ, № 860)։
4 Մուշեղը ավագ որդին, այդ ժամանակ և հետագայում ապրում և աշխատում էր Շուլավերում։ Բանաստեղծին չի հաջողվել Թիֆլիսից հեռանալ հիվանդության սրման պատճառով։
5 Տե՛ս № 2 ծանոթագրությունը։
6 Լիսիցյանի այդ նամակը չի պահպանվել։
7 Խոսքը վերաբերում Է իր գրադարանից վաճառված գրքերին։
8 Նկատի ունի Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի, գիրք Ա և Բ, 1921—1922, Էջմիածին։ ժողովածուն Թումանյանին շատ Է հետաքրքրել. հատկապես հավանել է Խաչիկ Սւսմվելյանի «Տոտեմիզմը հայոց մեջ» հոդվածը (Ն. Թումանյան, 282):